«Իմ անունը» — ներկայանում են 1-2 դասարանի սովորողները

«Հյուսիսային» դպրոցի 1-2 դասարանի սովորողները «Ես» ուսումնական նախագծի շրջանակներում պատմում և ներկայացնում են իրենց անվան պատմությունը, ծագումը։

Դիտե՛ք և ծանոթացե՛ք փոքրիկ սեբաստացիների հետ։

Տեսանյութերը՝ ստորև․

Շարունակել կարդալ

Կրթական շքերթ. 2021

Վերջապես երկար սպասված «Կրթական շքերթի» օրը հասավ։ Երեք հարյուրից ավել 6 տարեկաններն իրենց ընտանիքներով այսօր հավաքվել էին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Հիմնադիր տիարի ողջույնից, Տեր Վարդանի օրհնությունից, ծիսական երգ ու պարից ոգևորված քայլեցինք Հյուսիսային դպրոց` մայրիկ-հայրիկներին, տատիկ-պապիկներին մեր ուսումնական գործունեությանը մասնակից դարձնելու համար։

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Ուսումնական տարվա մեկնարկ․ օգոստոսի 30

Օգոստոսի 30

Ժամը՝

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

8:30-8:50՝ սովորողների դիմավորում Հյուսիսային դպրոցում. պարատուն ուսումնական տանիքում

9:00-9:30՝ ընդհանուր պարապմունք դպրոցում, պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

9:30-11:30

  • Կավագործություն Ալիս Գևորգյանի հետ — ծեփում ենք «Հազարան հավքին»
  • Ընդմիջում
  • Երաժշտական գործունեություն   —  «Արև, արև, եկ եկ», «Արևների շարք»,  «Ձիուկ»
  •  «Աքաղաղն ու կտուրը» ոտանավորի ուսուցում ռիթմիկ ծափ -խաղերով

11:30 — 12։00՝ սովորողների ճանապարհում դեպի երթուղիներ

«Մուտք» ճամբար 2021-2022ուստարվա 1-ին դասարանցիների հետ

«Մուտք կրթահամալիրր». 2020-2021 ուստարվա 1-ին դասարանցի սովորողների հետ։

Ժամանակահատվածը՝ օգոստոսի 24-ից 25-ը։

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)։

Ճամբարի ղեկավար՝ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին դասարանի դասվար Կարինե Խառատյան, օգնական՝ Արմինե Մակվեցյան

Մասնակիցները՝ 2020 — 2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ

Խնդիրները՝ հեղինակային կրթական ծրագրին ծանոթացում, ընկերության հաստատում։

Բովանդակությունը՝

  • ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը
  • առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • տեխնոլոգիական գործունեություն/աշխատանք պլաստիրինով և կափարիչներով
  • լող

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ (խուրջին)
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ+քաղցր որևէ բան, միրգ
  • լողազգեստ, լողի պարագաներ

Օգոստոսի 24, երեքշաբթի

13։00 — 13։15 — Սաների դիմավորում
13:20 — 13:35— «Բարև, ես եմ․․․» խաղ-ծանոթացումով ողջունում ենք իրար, այլընտրանքային նկարչությամբ նկարում ընկերների դիմանկարները
13:40 — 14:00 — ընդմիջում
14։00 — 14։45 — լող, լողափային խաղեր
14։45 -15։00 — սաների ճանապարհում

Օգոստոսի 25, չորեքշաբթի

13։00 — 13։15 — Սաների դիմավորում
13:20 — 13:35— «Բարև, ես եմ․․․» խաղ-ծանոթացումով շարունակում ենք ողջունել իրար
13:40 — 14:00 — ընդմիջում
14։00 — 14։45 — լող, լողափային խաղեր
14։45 -15։00 — սաների ճանապարհում

Իմ ընտանիքը

«Հյուսիային» դպրոցի 2021-2022 ուստարվա 1-2 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց սեբաստացի ընտանիքներին։

Այս անգամ ներկայացնում է Գագիկ Մինասյանը։