Ռոդարիական ինքնապատումներ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են ռոդարիական ինքնապատումների շարք։

Կարդացեք և ինքներդ հորինք ինքնապատումներ՝

Իմ անունը Ռաֆայել է։ Ես ապրում եմ սեփական տանը։ Իմ կարծիքով ես նման եմ կարիճի: Կյանքում ամենից շատ ես սիրում եմ հեծանվավարություն: Իսկ գիտեք, որ ես բոլորովին չեմ սիրում կարճ մազերով աղջիկներին: Մեր ընտանիքում կա 5 մարդ: Մենք հաճախ միասին ավտոմեքենա ենք վարում, գնում ենք այգի: Ես իմ ընտանիքի անդամներից ամենաշատը նման եմ ոչ մեկին։ Շարունակել կարդալ

Հեքիաթին նոր ավարտի հորինում․ Թափանցիկ Ջակոմոն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանում շարունակվում են Աղայանական-ռոարիական օրեր ուսումնական նախագիծը։ Այս անգամ հեքիաթին ռոդարիական հանրքների կիրառմամբ սովորողները նոր ավարտ են հորինում հեքիաթին։

Թափանցիկ Ջակոմոն — հեքիաթն՝ այստե՛ղ։

Սովորողների հորինած ավարտը ստորև․

Ջակոմոն հասկացավ, որ եթե ինքը սուտ խոսի բոլորը իրենից շուռ կգան և նա կմնա մենակ: Այդ օրվանից նա դառավ ճշտախոս:

Տիգրան Մնացականյան

Սև գունդը հալվեց կորավ: Էլ ոչ մեկ Ջակոմոնյին գաղտնիք չասեց: Շարունակել կարդալ

ՍԿՅՈՒՌԻԿԸ

Աղայանական — ռոդարիական օրերի շրջանակում 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են խառնված հեքիաթներ։

Այս անգամ ներկայացնում է Տիգրան Մնացականյանը։

Լինում է, չի լինում մի տատ ու պապ է լինում։ Նրանք ապրում են մի Խուլ անտառում։ Գալիս է մի օր ու տատն ու պապը ուտելիք չունեին։
Տատը պապին ասաց.
-Ա՜յ մարդ, արի գնա անտառ, որս անելու, թե չէ սովից կմեռնենք:
Պապը թեք – թեք նայեց տատին և ասաց. Շարունակել կարդալ

Առուն ու քարը

Կար չկար, մի առու կար։  Այդ առուն շատ վարար էր։ Առվի մեջ շատ տերևներ էին ընկնում, նա էլ
քշում էր տերևները հեռու  տանում:  Մի օր էլ առվի մեջ մի քար է ընկնում: Առուն փորձում է քարին էլ քշի հեռու տանի, բայց չի ստացվում: Եվ մինչև այսօր խեղճ առուն տանջվում է, տանջվում,  բայց բան չի ստացվում:
Տիգրան Մնացականյան
Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող
Առուն ու քարը.png

Մայրիկս իմ նկարներում․ տոնական շարք-նվեր մայրիկներին

Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողների նկարներում մայրիկներն են։

Շնորհավոր տո՛նդ, սիրելի՛ մայրիկ։