Հարթակում ծնողն է — Հրանուշ Մնոյան

Ներկայանում են Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի ընտանեկան դպրոցի ուսուցիչները։

Այս անգամ ներկայանում և ներկայացնում է Հրանուշ Մնոյանը։

Առցանց ուսուցման առաջին իսկ օրերին դժվար է պատկերացնել, որ արտասովոր ռիթմն ու ժամանակները կթելադրեն իրենցպահանջները,այն ՝ լինել ընտանեկան դպրոցի կազմակերպիչը, ուսուցիչը միևնույն ժամանակ մնալով նաև որպես ծնող։ Շարունակել կարդալ

TV Earth 🌎 — անհատական տաղավարում․ #2

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները սկսել են իրենց հեղինակային հաղորդումների շարքը։ Այս անգամ Վարդան Հակոբյանը կներկայացնի զարմանալի և կարևոր փաստեր տիեզերքի մասին։

Վարդան Հակոբյանի TV Earth — տաղավարում երկրորդ օրերն են․

Դիտեք՝

TV Earth 🌎 — անհատական տաղավարում

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները սկսել իրենց հեղինակային հաղորդումների շարքը։ Այս անգամ Վարդան Հակոբյանը կներկայացնի զարմանալի և կարևոր փաստեր Երկիր մոլորակի մասին։

Առաջին թողարկումը  Վարդան Հակոբյանի TV Earth — տաղավարում։

Դիտեք՝

«Չարի վերջը» ընթերցելուց հետո-նամականի

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները «Չարի վերջը» ընթերցելուց հետո նամակներ են գրում հերոսներին։

Կարդացեք՝

Բարև, իմ անունը Ռաֆայել է։ Ես այսօր նամակ կգրեմ աղվեսին, կկուին և ագռավին։
Աղվես, քեզ գրում է Ռաֆայելը։ Դու ինչո՞ւ ես կկվի ձագերին ուտում։ Դու չե՞ս կարող գնալ ու ձագ չուտել։ Դու պետք է ձագ չբռնես։
Կկու քեզ գրում է Ռաֆայելը, դու խի՞ ես թողնում, որ աղվեսը քո ձագերին ուտի։ Դու պետք է քո ձագերին պաշտպանես, նա կացին չունի։
Բարև ագռավ, քեզ գրում է Ռաֆայելը։ Դու շատ լավ մտքեր ես տալիս մարդկանց, բայց իմ խորհուրդս քեզ՝ ավելի շատ մտքեր տաս։ Շարունակել կարդալ