Շնորհավո՛ր տոնդ, Թումանյան պապիկ

Օրը Թումանյանով և թումանայնական ֆլեշմոբով, այս անգամ Թումանյանի պատգամով․

Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի, բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Հ․ Թումանյան

Ահա այս պատգամն ունենալով է «Հյուսիսային դպրոցը»՝ Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ շարունակեց «Հոգատարություն» նախաձեռնությունը, որն այս անգամ կրկին պետք է օգներ Ավետարանոց գյուղում ամեն ինչ կորցրած Համբարձումյանների ընտանիքին։

Շարունակել կարդալ

Մարզական գործունեության ամփոփում․ 2019-2020 ուստարի

 

Մարզական խաղեր 2020

Լողի մարզական պարապմունքը լողավազանում

Սովորողները ներկայացնում են առողջ ապրելակերպի և վիրուսից պաշտպանվելուց իրենց տարբերակները,

Ամենօրյա զբոսանք և մարզանք — Արեն Հարությունյան

Ամենօրյա մարզանքներ  և վարժությոնները — Լիա Սողոմոնյան

Առողջ ապրելակերպ․ մարզումներ բակում — Էլլա Գրիգորյան

Մարզվում ենք խաղահրապարակում — Գևորգ Գրիգորյան

Հնարքներ մարզական սարքերով — Գևորգ Գրիգորյան

Մարզական վարժություններ բակում — Ռաֆայել Գասպարյան և Միքայել

Մարզումներ տանը — Սիլվի Մանգասարյան

Մարզումներ և առողջ ապրելակերպ — Արեգ Սողոյան

Տանը մարզվելու գաղտնիքները— Կառլեն Հովհաննիսյան

Մարզվենք հեծանվավարությամբ — Վիկտորյան Այվազյան

Մարզական վարժությունները տանը մարզվելու համար — Սիլվի Մանգասարյան

Յոգայի վարժություններ Նարեի հետ․ մաս2 — Նարե Մանուկյան

Յոգայի վարժություններ Նարեի հետ․ մաս1 — Նարե Մանուկյան

Մարզվում եմ — Կարինա Երիցյան

Մարզվում ենք դրսում— Մարիա Հարությունովա

Մարզվում ենք տանը— Նարե Գասպարյան

Բարձունքի հաղթահարում դեպի Մաշտոցներ

«Ուսումնական ձմեռ» ուսումնական նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարմնամարզության կարևոր մասն է կազմում լողուսուցումը։ Ամեն շաբաթ սովորողների խումբը արագ քայլքով, շրջակա միջավայրը ուսումնասիրելով անցնում է հյուսիս-արևմուտք ճանապարհով։

Այս անգամ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ամեն շաբաթվա ճանապարհը, որով անցնում են Հյուսիսային դպրոցից դեպի Արևմտյան դպրոց հասնելու համար։

Ավելին՝ ֆիլմում․

 

Ձմեռային մարզական խաղեր 2020

Հունվար ամսին ձմռան հոտն ու շունչը չէր երևում, իսկ մեզ առջևում սպասում էին ձմեռային մարզական խաղերը՝ սահնակով և ձնագնինդերով։

Ձմեռային մարզական խաղերը անցկացնելու համար Կոտայքի մարզի Զառ գյուղում թաքնված ձյան կանչը մեզ տարավ իր մոտ։

Հանդիպում ձյան հետ․ մաս 1

Տեղ հասնելուն պես կարգի բերեցինք մեր սահնակները և քաշեցինք դեպի մոտակա բլուրն ի վեր։

Ձյան մեջը թավալվելն ու սահնակից ընկնելն ամենազվարճալին էր։ Սահելու ընքացքին հետևում և իհարկե մեզ օգնում էին մարզիչներ՝ Միքայել Ղազարյանն ու ԱՆուշ Թորոսյանը։

Սահնակների վարում բլուրն ի վար։

 

Իսկ վերջում մի լավ վայելեցինք ձյունը, հիշեցինք և հենց տեղում արտասանեցինք Հովհաննես Թումանյանի «Ծաղիկները» ոտանավորը և այն նվիրեցինք ձյան տակ թաքնված ծաղիկներին ու բույսերին։

Մարզական խաղեր

Հյուսիսային դպրոցի 2_1 դասարանական ջոկատը մարզական ստուգատեսին ընդառաջ ներկայացնում է մարզական խաղերը։

Շարունակել կարդալ

Սովորողի հաշվետվություն․ Նարե Մանուկյան

Հաշվետվություն
Անուն –Նարե
Ազգանուն –Մանուկյան
Ամիս –մայիս
Օր – շաբաթ

Հաշվետվությունը

Ես կներկայացնեմ իմ շաբաթվա առօրյան։ Սովորաբար առավոտյան արթնանում եմ ժամը 9-ին, մայրիկիս աշխատանքի ճանապարհելուց հետո հագնում եմ շորերս, հավաքում անկողինս, լվացվում, հարդարում մազերս, նախաճաշում և պատրաստվում հեռավար դասերին։ Դասերից հետո հանգստանում եմ խաղալով և տարբեր մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտելով։ Օրվա ընթացքում օգնում եմ տատիկիս տնային գործերում։ Հետո կատարում եմ տնային հանձնարարությունները։

Ազատ ժամանակ դիտում եմ տարբեր մանկական սերիալները։ Նաև դիտել եմ <Ծուռ հայելիների թագավորոււթյունը> մանկական ֆիլմիը։ Կարդում եմ գրքեր, այս շաբաթ կարդացել եմ <Գնդլիկ բոքոնիկը>։ Երբեմն նաև նկարում եմ կամ ներկում տարբեր պատկերներ։Զբաղվում են յոգայով և մարմնամարզությամբ Երբ լավ եղանակ է լինում ,զբոսնում եմ իմ դպրոցի բակում։

Կարոտել եմ ուսուցիչներիս և ընկերներիս։

Շաբաթվա հաշվետվություն — Արեգ Սողոյան մայիսի 11-17

Այս շաբաթ ես շատ տարբեր բաներով եմ զբաղվել, շատ նոր բաներ իմացել, դիտել հետաքրքիր ֆիլմեր ու կարդացել հետաքրքիր գրքեր, մասնակցել տեսադասերին։

Երկուշաբթի մենք տանը գտանք մի հետաքրքիր գիրք, որը կոչվում է Շախմատի արկածները։ Դա իմ հայրիկի սիրելի գիրքն է եղել փոքր ժամանակ։ Մայրիկս որոշեց ինձ համար կարդալ այդ գիրքը, որ ես էլ սկսեմ շախմատ սիրել։ Պարզվում է, որ շախմատը ստեղծվել է Հնդկաստանում ․․․

Տեսանյութ․

Երեքշաբթի երեկոյան ես իմ քույրիկի, եղբոր և մայրիկի հետ դիտեցի “Ջունգլիներ” ֆիլմը։ Շարունակել կարդալ

Create your website with WordPress.com
Get started