Սեբաստացիական օրը մասնագիտական զարգացման հավաքում

Նոր ուսումնական տարվան ընդառաջ պատրաստությունները շարունակվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Այսօր վաղ առավոտից մասնագիտական խմբերը իրականցրեցին քննարկումներ ուղղված ուսումնական տարվա կազմակերպմանը։

Դասվարների հավաքի օրակարգում ներառված էին նշված թեմաները․

  1. դասարանական բլոգ, սովորողների բլոգներ (բլոգին ներկայացվող պահանջներ)
  2. սովորողների անունները բլոգում՝ այբբենական կարգով (5-6 տարեկանների, 2-րդ դասարանների դեպքում՝ սովորողների էջեր, 3-րդ դասարաններում՝ բլոգների հղումներ)
  3. սովորողների էլեկտրոնային փոստեր (նոր ընդունված սովորողների, այլ դպրոց տեղափոխվածների )
  4. դասարանական ուսումնական օրացույց (կրթահամալիրային նախագծեր, նախաձեռնություններ, դասարանական նախագծեր, ճամփորդություններ, ծնողական հավաքների ժամանակացույց, սովորողների ծննդյան օրեր, այլ կարևոր նշումներ, 5 տարեկանների դեպքում՝ նաև ամիսիկներ)
  5. ուսումնական փաթեթներ (ուսումնական ռեսուրսների հղումներ, աշխատանքային փաթեթներ)
  6. ծնողական հավաքներ (կազմակերպումը)

Մասնագիտական զարգացում

  • Մայրենի խոսքի մշակույթի սեմինարներ դասվարների համար
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հանդիպումներ Գևորգ Հակոբյանի հետ
  • Մարզական պարապմունքներ
  • Երաժշտական պարապմունքներ
  • Քանդակի մանկավարժական դպրոց
  • Գրական ակումբ

Օրվա մասին ֆոտոշարով տեսանյութով․

«Ed&Tech 20:21. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» համաժողով-անդրադարձ

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ «Ed&Tech 20:21. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» համաժողովը, որի կազմակերպիչներն էին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը և «Տուտոր Պլատֆորմ» կրթական-տեխնոլոգիական հարթակը։

Համաժողովի նպատակն էր ստեղծել ցանցային համագործակցություն և ոլորտի փորձագետների հետ հանդիպում։

Հանդիպման ուղղություններն էին՝ STEM, հումանիտար, ոչ ֆորմալ կրթության և մեծահասակների կրթություն։

Համաժողովը սկսվեց խոսնակների ողջույնի խոսքով և իրենց պրակտիայում ունեցած՝ առաջացած հիմնախնդիրների ներկայացմամբ։ Մասնակիցները ծանոթացան նաև հաջողված փորձառությունների և կրթական հիմնախնդիրներին տեխոլոգիական կոնկրետ լուծումների ներդրման հնարավորությունների հետ։

Համաժողովը իրականացվում էր Tutor Platform-ի հետ համատեղ։ Համաժողովի թեմատիկ-գործնական մասը բացեց կրթության փորձագետ Areg Tadevosyan-ը՝ ներկայացնելով կրթական զարգացումներում տեխնոլոգիական լուծումների ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև ոլորտների գործակցության մեխանիզմների զարգացման հիմնահարցերը:

Լուսանկարների աղբյուրը՝ Facebook սոցիալական ցանց։

Ամառային խոհանոց և համեղ բառատոն ընտանեկան նախագիծ

Նախաբան․

Ինչպե՞ս օգնել, կազմակերպել, որպեսզի ընտանեկան դպրոցներում այս ամռան ամիսների ընթացքում 6 տարեկանները դառնան տառաճանաչ (գրաճանաչ) առանց կտրվելու խաղային գործունեությունից, ամառվա վայելքից ու հրճվանքից:  Այս հարցի պատասխանի փնտրտուքը ինձ տարավ դեպի Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի» աշխատություն, ինչպես նաև Աիդա Պետրոսյանի «Մեծ խաղ. խոսքը՝ խաղալիք», «Տառուսուցում. ոչ թե նպատակ՝ այլ միջոցներից մեկը», «Տառաճանաչություն. ոչ թե նպատակ, այլ ընդամենը մի միջոց» հոդվածներ:

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների ղեկավարների լաբորատորիա

Նախագծի մասնակիցներ՝ 6 տարեկաններ և ընտանիքի անդամներ

Նախագծի տևողությունը-հուլիս- օգոստոս ամիս

Նախագծի ուղղություններն են՝

1․Ընտանեկան ամառային խոհանոց

2․Մրգային , բանջարեղենային բառատոն

3․Մրգային, բանջարեղենային ուրախ մաթեմատիկա

4․Մրգային, բանջարեղենային Paint նկարչական ծրագիր

Նպատակը՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • բառուսուցման հմտությունների ձևավորում,
  • բառ կազմելու հմտությունների ձևավորում, զարգացում։
  • միասին աշխատելու հմտությունների զարգացում,
  • մանր մոտորիկայի զարգացում,
  • բանջարեղենի կամ մրգի ճանաչողություն, տարբերակում,
  • ծանոթացում ավանդական չրատեսակներին,
  •  մաթեմատիկական հմտությունների զարգացում,
  • խոհանոցային հմտությունների զարգացում։
  • մեդիահմտությունների կիրառում և զարգացում

Խնդիրները՝ 

  • ամառային մրգերի և բանջարեղենի համտես-բառուսուցում՝ գրել մրգերով, բանջարեղեններով կամ դրանց կտորներով, կտերով, հատիկներով, կորիզներով։
  • ճանաչել միրգը, բանջարեղենը,
  • ինչպես լվանալ,
  • ինչպես մաքրել միրգը, բանջարեղենը,
  • ինչպես կտրատել,
  • որտեղ եփել,
  • ինչպես եփել,
  • ինչպես չորացնել։

Նախագծի ընթացքում սովորողը ընտրում է իր սիրելի միրգը(մրգերը) կամ բանջարեղենը, համտեսում,պատմում դրանց ծագման, համի մասին։

Մրգերով կամ բանջարեղենով մայրիկի օգնությամբ գրում է ամառ բառը, այդ մրգերի կամ բանջաեղենի անունները , իր անունը, խաղում է գրած բառի հետ` տառ հանել, ավելացնել, վանկատել, կարդալ։

Իրենց սիրելի մրգով կամ բանջարեղենով (կտորներով) հաշվում մեկից մինչ տասը թվերը,հետ հաշվարկ կատարում, ներկայացնում զույգ և կենտ թվերը։

Մայրիկի կամ տատիկի օգնությամբ սովորողը ներկայացնում է որևէ մրգային կամ բանջարեղենային բաղադրատոմս (աղցան, հյութ, աղանդեր և այլն) կամ ինչպես մրգերից և բանջարեղենից պատրաստել չիր, քանի որ հիմա բոլորի տանը ամառային չրատոնի տրամադրություն է տիրում։

Paint նկարչական ծրագրի միջոցով նկարում է ամառ, մրգեր կամ բանջարեղեն, մայրիկի օգնությամբ մուտքագրում իր նկարած բառը և նկարը ուղարկում դասվարին։

Պատրաստած տեսանյութերը ուղարկել դասվարի էլ փոստին՝

k.kharatyan@mskh.am

Նախագծերի ամփոփումը՝ դասարանական բլոգում:

Դիտեք նմանատիպ օրինակներ՝

Ալյուրոտ բառեր

Տառաճանաչություն՝ ընտանեկան նախագծեր

Համեղ տառթխիկ

Մրգային զույգ և կենտ թվեր

Աշխատում ենք աղով

Ուսումնական խաղեր. Կազմում ենք բառեր

Ծնողական հանդիպում առաջին դասարան դիմած սովորողների ծնողների հետ

Օրը՝ Հունիսի 25, ուրբաթ

Ժամը՝ 13։00

Հանդիպման վայրը՝  Հյուսիսային  դպրոց (Րաֆֆի 69/1)
Օրակարգում՝

Ընդհանուր պարապմունք՝ երգ, պար
Հարց ու պատասխան
Ուսումնական պլաններ և կարգեր

Պայմանագրեր

«Մուտք» ճամբար 2021-2022ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար

«Մուտք կրթահամալիրր». 2020-2021 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար։

Օրը՝ հունիսի 29, ժամը` 11։20_ին։

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)։

Ճամբարի ղեկավար՝ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին դասարանի դասվար Կարինե Խառատյան

Մասնակիցները՝ 2020 — 2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ

Խնդիրները՝ հեղինակային կրթական ծրագրին ծանոթացում, ընկերության հաստատում։

Բովանդակությունը՝

  • ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկությունները, ուսուցման միջավայրը, անհատական գործիքներ
  • առավոտյան ընդհանուր պարապմունք. երգ-պարերգ
  • տեխնոլոգիական գործունեություն/աշխատանք պլաստիրինով և կափարիչներով
  • լող

«Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • ուսապարկ (խուրջին)
  • արևապաշտպան գլխարկ
  • բրդուճներ+քաղցր որևէ բան, միրգ
  • լողազգեստ, լողի պարագաներ

Հունիսի 29, ուրբաթ

11։20 — 11։30 — Սաների դիմավորում
11։30 — 12։00 — «Բարև, ես եմ․․․» խաղ-ծանոթացումով ողջունում ենք իրար, այլընտրանքային նկարչությամբ նկարում ընկերների դիմանկարները
12։00-12։30 — լող, լողափային խաղեր
12։30 -12։40 — սաների ճանապարհում
 

Նախագծի ամփոփումն՝ այստե՛ղ։