Ես կարողանում եմ սովորեցնել

Մայիսյան ամենամյա 16_րդ բաց հավաքի շրջանակում, «Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանի սովորողները սովորեցնում են պատրաստել կառուցողական և զարգացնող խաղեր իրենց կրտսեր ընկերներին։

Մասնակրցներ _ Հյուսիսային դպրոցի 2021-2022 ուստարվա 6 տարեկաններր

Նպատակը և խնդիրները _ «Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» ուսումնական նախագծով զարգացնող և կառուցողական խաղերի ստեղծում, հմտությունների փոխանցում։

Տարբեր իրերի օգնությամբ զարգացնող և ճանաչողական խաղերի ստեղծում։

Արդյունքը`

Աշխատանքները և արդյունքները կհրապարկվեն նախագծի ավարտից հետո

Ֆիլմ _կոլաժ. Ժամացույցի պատրաստում

Հյուսիսային դպրոցի 2_1 դասարանական ճոկատը ձմեռային ճամբարի ընթացքում պատրաստեց ժամացույցներ։

Նախ ուսումնասիրեցինք ժամացույցի կառուցվածքը՝ ֆիլմեր դիտելով, որից հետո պատրաստեցինք ժամացույցներ՝ մեր իսկ ընտրած նյութերով և մասերով։

Ներկայացնում ենք օրվա լուսանկարները՝ ֆիլմի տեսքով։

Կառուցողական խաղ- «Թվերի կազմությունը »

Հյուսիսային դպրոցի 1-1դասարանի սովորողները պատարստում են կառուցողական խաղեր։

Խաղերը պատարստում են թղթի թափոններից՝ գլանակներից։

Կառուցողական խաղերը դասարանում

«Կառուցողական խաղերը կրտսեր տարիքում» նախագծի շրջանակում այս անգամ պատրաստում ենք մաթեմատիկական խաղ «Նախորդ և հաջորդ թվերը» վերնագրով։