«Ես եմ․․․» անհատական ցուցահանդես

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ _ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Նախագիծը  «Գույներ և ազդեցություններ»  ուսումնական նախագծի ամփոփումն է։

Նախագծի ընթացքում սովորողները իրենց ուսումնական աշխատանքներն են ներկայացնում՝ ընթերցարանների ստեղծման տեսքով։

Ընթերցարանների էջերի վերնագրերն  են․

«Իմ մասին»
«Իմ ընտանիքը»
«Իմ դպրոցը»
«Իմ դասարանը»
«Իմ ընկերը»
«Իմ ուսուցիչը/ուսուցիչները»
«Մայրիկիս դիմանկարը»
«Լինում է, չի լինում․․․»
«Իմ ստեղծագորոծությունները.․․»

Ընթերցարանների էջերը պատրաստվում են տարբեր նյութերից՝ կոլաժի և նկարազարդ էջերի տեսքով/կտոր, թուղթ, ստվարաթուղթ, թելեր․․․/։

Յուրաքանչյուր սովորող հավաքում է իր ընթերցարանի էջերը, ամրացնում՝ կարում և ստեղծում իր անհատական ընթերցարանը։

Աշխատանքներն ամփոփվելու են ցուցահանդեսի տեսքով։

Օրը՝ լրացվում է
Ժամը՝ լրացվում է
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի ներքին բակ

Անհատական գրքերի ստեղծման օրինակներ։

Աղբյուրն՝ այստե՛ղ։

Թանգարանը ուսումնական բաց հարթակ

Հյուսիսային դպրոցի 2_1 դասարանի սովորողները 《Գույներ և ազդեցություններ》 ուսումնական նախագծի շրաջանակում եղան Մարտիրոս Սարյանի տուն _թանգարանում։

Թանգարանի աշխատակցուհի Արփինեի մեծ հոգատարությամբ ծանոթացան նկարչի հետ, իմացան նկարչի մասին հետաքրքիր դիպվածներ և տեղեկություններ։

Ծանոթանալով նկարչի աշխատանքների հետ սովորողները սկսեցին նկարել նկարչի արվեստանոցում։

Օրվա մասին՝ ֆիլմում։

Այլընտրանքային նկարչություն_ստվերանկարչություն

Հյուսիսային դպրոցի 2_1դասարանի սովորողները ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում նկարում են ստվերների օգնությամբ։

Սպիտակ թղթերի և տարբեր իրերի ստվերների օգնությամբ հնարավոր է լինում թղթի վրա տեսնել պատկերներ և իհարկե այդ պատկերներին կենդանություն հաղորդել։

Ստվերանկարչությունը՝ ֆիլմում։

Այլընտրանքային նկարչություն_ստվերանկարչություն

Հյուսիսային դպրոցի 2_1 դասարանի սովորողները ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում նկարում են ստվերների օգնությամբ։

Սպիտակ թղթերի և տարբեր պատկերների օգնությամբ՝ թղթերին գցելով ընտրված պատկերների ստվերները կենդանություն են հաղորդում պատկերներին։

Ստվերանկարչությունը՝ ֆիլմում։

 

«Հայ թռչնակերպ գրերը» ուսումնական ծրագիր

«Հայ գրերն իմ գրչով»  կրթական ծրագրի և «Գույներ և ազդեցություններ» ուսումնական նախագծի շրջանակներում, Հյուսիսային դպրոցի 2-1դասարանի սովորողները դեկտեմբերի 14-ին եղան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Ծրագիրն իրականացվում էր  Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարների շուրջ: Շարունակել կարդալ