«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը 6 տարեկանների համար

Հեղինակայինը՝ 2-3-րդ դասարաններում․ համակարգումը՝ Մանուշակ Աբրահամյանի

Հեղինակայինը «Իմացումի հրճվանքի» 5-6 տարեկանների ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի հինգ տարեկանների մեկամյա ուսուցման խմբերում, վեց տարեկանների առաջին դասարաններում, ինչպես նաև կրտսեր դպրոցի երկրորդից երրորդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Շարունակել կարդալ

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Տարրական դասարանների սովորողների համակարգիչներում անհրաժեշտ  համակարգչային ծրագրերն են՝

MS Word (տեքստային խմբագիր)

MS Excel (էլեկտրոնային աղյուսակների ղեկավարման համակարգ)

MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)

Paint (նկարչական խմբագիր)

Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)

KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)

Windows Movie Maker (վիդեո խմբագիր)

Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:

Ծրագրերը ներբեռնելու համար  կարելի է  օգտվել  կրթահամալիրի գլխավոր

կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:

Առարկայական ծրագրեր. 2021-2022 ուստարի

Ուսումնական բաղադրիչները․

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

Անգլերեն 1-3-րդ դասարան

Ռուսերեն 1-3-րդ դասարան

Ես և շրջակա աշխարհը

Ֆիզկուլտուրա    

Երաժշտություն

Շախմատ

Մայրենի լեզու, 1-ին դասարան

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝

Շարունակել կարդալ

Բանավոր մաթեմատիկա․ ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարաններ

Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է․ իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների  էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, համադրել սովորեցնել հարցեր տալ։ Շարունակել կարդալ