Մայիսյան 16_րդ բաց հավաք. Օր 2_րդ

Ամենամյա, մանկավարաժական մայիսյան 16_րդ բաց հավաքի 2_րդ օրը սկսոցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որից հետո էլ նախապատրաստվեցինք հեծանվաերթին։

Օրվա ընթացքում հասցրեցինք նախապատրաստվել նաև “Ես եմ…” անհատական ցուցահանդեսին։ Անհատական բլոգներից առանձնացրեցինք ենթավերնագրերը, որոնցով էլ կլրացնենք անհատական գրքերը։

Օրվա մասի` նկարաշարով և տեսաֆիլմով։

Շնորհավոր տարեդարձ․․․սիրելի Գևորգ

Այսօր տարեդարձ ունենք․․․ ուղիղ 8 տարի առաջ ծնվել է մեր խելացի, ընկերասեր, ջանասեր, բոլորին ձեեք մենկող՝ օգնող ու անդադար աշխատող Գևորգ Գրիգորյանը։

Շնորհավորում ենք Գևորգ ջան։ Մենք քեզ շատ ենք սիրում և մաղթում, որ քո փնտրած ու մտածած բոլոր գաղափարներն իրականություն դարձնես ապագայում․․․․ Շարունակել կարդալ

Զատկածառ․ Վիկտորյա Այվազյան

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի  սովորող Վիկտորյա Այվազյանը նկարային կոլաժի տեսքով ներկայացնում է իր պատրաստած զատկածառը։

Վիկտորյա - զատկածառ

Ոսկու կարասը․ նամականի

Հեռավար -առցանց ուսուցման ընթացքում սովորողների հետ անմասն չեն մնում ստեղծագործական, ընթերցողական աշխատանքները։ Այս անգամ ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից «Ոսկու կարասը», քանի որ դեռ շարունակվում է   Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը։
Ընթերցելուց հետո սովորողները կարասի անունից նամակներ են գրում թագավորին։ Նամակը  նկարում Paint  նկարչական ծրագրով։ 

Շարունակել կարդալ