Մարզական կարողությունների ստուգատես

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց մարզական  կարողությունները։

Ներկայացնում է Նարե Գասպարյանը իր եղբոր հետ։

Դիտեք ր մարզվեք Նարեի հետ՝

«Չարի վերջը» ընթերցելուց հետո-նամականի

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները «Չարի վերջը» ընթերցելուց հետո նամակներ են գրում հերոսներին։

Կարդացեք՝

Բարև, իմ անունը Ռաֆայել է։ Ես այսօր նամակ կգրեմ աղվեսին, կկուին և ագռավին։
Աղվես, քեզ գրում է Ռաֆայելը։ Դու ինչո՞ւ ես կկվի ձագերին ուտում։ Դու չե՞ս կարող գնալ ու ձագ չուտել։ Դու պետք է ձագ չբռնես։
Կկու քեզ գրում է Ռաֆայելը, դու խի՞ ես թողնում, որ աղվեսը քո ձագերին ուտի։ Դու պետք է քո ձագերին պաշտպանես, նա կացին չունի։
Բարև ագռավ, քեզ գրում է Ռաֆայելը։ Դու շատ լավ մտքեր ես տալիս մարդկանց, բայց իմ խորհուրդս քեզ՝ ավելի շատ մտքեր տաս։ Շարունակել կարդալ

Ռոդարիական ինքնապատումներ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են ռոդարիական ինքնապատումների շարք։

Կարդացեք և ինքներդ հորինք ինքնապատումներ՝

Իմ անունը Ռաֆայել է։ Ես ապրում եմ սեփական տանը։ Իմ կարծիքով ես նման եմ կարիճի: Կյանքում ամենից շատ ես սիրում եմ հեծանվավարություն: Իսկ գիտեք, որ ես բոլորովին չեմ սիրում կարճ մազերով աղջիկներին: Մեր ընտանիքում կա 5 մարդ: Մենք հաճախ միասին ավտոմեքենա ենք վարում, գնում ենք այգի: Ես իմ ընտանիքի անդամներից ամենաշատը նման եմ ոչ մեկին։ Շարունակել կարդալ

Մաթեմատիկան ընտանիքում-չափումներ

Հյուսիսային դպրոցի սովորողները ներկայացնում եմ մաթեմատիկական չափումների իրենց լուծումները։

Այս անգամ ներկայացնում է Նարե Գասպարյանը։

Դիտեք՝

Սովորողի հաշվետվություն

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Նարե Գասպարյանը ամփոփում է հեռավար-առցանց ուսուցման իր շաբաթը։

Բարև ձեզ, ես Նարե Գասպարյանն եմ։ Ես սովորում եմ երկրոդ դասարանում։ Ես առավոտյան վեր եմ կենում, հագնվում եմ, լվացվում եմ, նախաճաշում եմ, առցանց ընկերներիս հետ և ուսուցիչիս հետ աշխատում եմ, տնային առաջադրանքներս եմ անում, դաշնամուրիս ուսուցչի հետ առցանց պարապում եմ, քույրիկիս և եղբայրներիս հետ եմ խաղում։ Այսօր նայել եմ «Շախմատիստ» ֆիլմը, շատ հավանեցի, ընկերներիս էլ եմ խորհուրդ տալիս նայել։ Շաբաթվա ընթացքում երաժշտական նախագիծ եմ արել «Ընտանեկան նվագախումբ» անվանմամբ։ Երեկոյան մայրիկս կամ հայրիկս հեքիաթ է ընթերցում մեզ համար և դրանից հետո ես քնում եմ։