6 տարեկանների դասվարների առցանց հավաք

Հուլիսի 7, ժամը՝ 11:00, մուտքը՝ հղումով

Մասնակիցներ՝ 6 տարեկանների դասվարներ, դպրոցների ղեկավարներ, լաբորատորիաների ղեկավարներ

Նպատակը՝

«Ուսումնական ամառ» նախագծերի կազմակերպումը ընտանիքում. հեռավար աշխատանքի նախագծեր, ընթացք, արդյունքներ

Օրակարգում․

  1. Սովորողների ցուցակը
  2. Մուտք ճամբարի հղումները — 1-ին փուլ, 2-րդ փուլ, 3-րդ փուլ
  3. Ուսումնական ամառ — նախագիծն՝ այստե՛ղ։
  4. «Բարև, ես եմ․․․» — ներկայանում են սովորողները

Աղբյուրը՝ Մանկավարժության լաբորատորիա

Աղայանական-ռոդարիական ստուգատես

Մասնակիցներ՝ 3-րդ  դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմությունների հորինում և հրապարակում
  • Թարս հարցեր՝ շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ Շարունակել կարդալ

Հեռավար-առցանց աշխատանքային օրվա ամփոփում․ հոկտեմբերի 19

Հոկտեմբերի 15-ից կրկին անգամ անվտագության պարտադրանքով անցանք հեռավար-առցանց ուսուցման։ Այս անգամ ավելի հեշտ էր կազմակերպելը՝ ունենալով նախորդ կուտակված մեծ փորձը։ Հոկտեմբեի 15-ի և 16-ի աշխատանքները հեռավար էին, որի ընթացքում սովորողները աշախատեցին իրենց բլոգներում և էլ․ հասցի օգնությամբ ներկայացրեցին աշխատանքները, մասնակցեցին մայրենիի աշնանային ֆլեշմոբին։ Հոկտեմբերի 19 «Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանի սովորողների հետ աշխատեցինք նախապես հրապարակված աշխատակարգով։ Այսօր նախատեսված էր ր 3 առցանց հանդիպում, որը վարում էր դասվարը՝ Կարինե Խառատյանը անգլերենի դասավանդող Միլենա Մանուչարյանը։ Առցանց հանդիպումների միացման հղումները նախապես տեղադրված էր սովորողի էլ․ հասցեում գտնվող օրացույցում, որի օգնությամբ սովորողները կարողացան առանց դժվարությունների միանալ առցանց աշխատանքներին։ Առցանց հանդիպման մասնակիցները սովորողները 21 — ն էին։ Բացակա էին 4 սովորող. 

  1. Ալեքսանդր Մանուկյան — տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողանում միանալ դասերին
  2. Վիկտորյա Այվազյան-տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել միանալ, վաղվանից կմիանա
  3. Ենոք Թովմասյան — չի տեղեկացրել պատճառը
  4. Տիգրան Մնացականյանը — չի տեղեկացրել պատճառը

Հուլիս-օգոստոս, ինքնակրթության շրջան

Հուլիս — օգոստոսը ամիսները ինքնարկրթության նոր շրջան է․

Ինքնակրթության հարթակ

  • Անգլերենի լեզվի զարգացման դասընթացներ
  • Թարգմանությունների իրականացում
  • Ընթերցանություն/Դպիրյան հոդվածներ, պատումներ, գրքեր, մանկավարժական նորարար կայքեր/
  • Մարզական հմտությունների զարգացում. պարապմունքներ, արշավներ
  • Ուսումնական ամառ-ուսւոմնական նախագծի ղեկավարում

Զրույց «2020-2021 ուստարվան ընդառաջ». հանդիպում #6

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը այս տարի կազմակերպել  էր զրույց֊հանդիպումների շարք կրթահամալիրի տնօրենի հետ։ Զրույցի շրջանակում առանձնացվել էին երեք կարևոր կետեր, որոնց կանդրադառնամ ստորև։ Ընթացքում յուրաքանչյուր դասավանդող հանարվորություն ուներ խմբերով ներկայանալու, ներկայացնելու, ամփոփելու 2019-2020 ուստարին, առանձնացնելու իր ունեցած կարևոր ձեռքբերումները, այդ թվում նաև անձնական ձեռքբերումները։

Զրույցի շրջանակում առանձնացված երեք կարևոր կետերն էին․
Շարունակել կարդալ