Ազգային և բակային խաղեր

Բակային, ազգային, շարժուն խաղեր
Աղբյուրը՝  «Պարտեզ» ամսագիր

Ափ ու պտղունց

Իրար դիմաց նստելով` խաղացողները մրցում են հետևյալ ձևով: Խաղացողը բաց է անում ձախ ափը և աջ ձեռքի մատները պտղունց անելով`  հենում է ձախ ափամիջին: Հետո բացում է աջ ափը և ձախն է պտղունց անում ու հպում աջ ափամիջին անսխալ կարգով: Գործողությունը կատարվում է ակնթարթային արագությամբ մերթ մեկ, մերթ մյուս խաղացողի կողմից: Շարունակել կարդալ