Ես ընթերցող եմ — «Կիկոսի մահը»

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են հեռավար-առցանց ուսուցման ընթացքում իրականացվող անհատական-ընտանեկան նախագծերը։

«Ես ընթերցող եմ» վերնագրով նախագծերի շարքն է լրացնում Լուսինե Մովսիսյանը։

«Կիկոսի մահը» — Հովհաննես Թումանյան

Ընթերցում է՝ Լուսինե Մովսիսյանը։

Կիկոսի մահը․ Հովհաննես Թումանյան

Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․

Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։

Շարունակել կարդալ

Նամակ թագավորին

Թումանյանական օրեր ուսումնական նախագծով  ընթերցում են «Ոսկու կարասը հեքիաթը» հեքիաթը ևկարասի անունից նամակ  գրում թագավորին։

Կարդացե՛ք՝

Թագավորն ապրած կենա, բարով ես եկել, բայց դու եկել ես խեղճ հողագործի քրտինքով աշխատանքը տանելու։ Ես հայտնվել եմ, որպեսզի օգնեմ այս արդար ու ազնիվ հողագործներին իրենց կյանքը լավացնելու, իսկ դու առանց ինձ էլ հարուստ ես։ Դե հիմա գնա ու բավարարվիր քո ունեցածով, իսկ այս ոսկին թող օգտագործեն խեղճ հողագործները, թե չէ օձերը հիմա դուրս կթափվեն իմ միջից ու կխայթեն քեզ։

Իմաստուն երիտասարդը Շարունակել կարդալ

Շունն ու կատուն․ ընթերցումներ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Լուսինե Մովսիսյանը ներկայացնում է ընտանեկան ընթերցումներ։ Այս անգամ ընթերցում է Հ․ Թումանյանի բալլադներից Շունն ու կատուն։

Լուսինե Մովսիսյան