Զատկական կատակներ և հանելուկներ

«Հյուսիսային» դպրոցի 3-1 դասարանի սովորողները ներկայանում են զատկական կատակներով և հանելուկներով։

Կարդացե՛ք սովորողների բլոգներում․

Էլլա Գրիգորյան — ԶԱտիկ

Արեգ Սողոյան — Զատիկի կատակներ, բանաստեղծություններ

Կարինա Երիցյան — Զատկական կատակներ, հանելուկներ, բանաստեղծություններ

Նարեկ Ալեքյան — Զատկական կատակներ և հանելուկներ

Վիկտորյա Այվազյան — Զատիկ

Գևորգ Գրիգորյան — Զատկական հանելուկներ, կատակներ

Լիա Սողոմոնյան — Ես ու զատիկը

Վարդան Հակոբյան — Կատակներ

Արեգ Պողոսյան — Զատկական կատակներ,, հանելուկներ

Արթուր Գրիգորյան — Զատկական հանելուկներ

Գայանե Աթանեսյան — Զատկական կատակներ

Ձմռան նամականի

«Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանի սովորողների նամակները ձմռանը կարդացեք ստորև հղումներում՝ իրենց բլոգներում․

Գևորգ Գրիգոյան — «Նամակ ձմռանը»

Լիա Սողոմոնյան — «Ձմեռային նամակ»

Արեն Հարությունյան — «Նամակ ձմռանը»

Վիկտորյա Այվազյան — «Նամակ ձմռանը»

Նարե Գասպարյան — «Նամակ ձմռանը»

Լուսինե Մովսիսյան — «Նամակ ձմռանը»

Արեգ Սողոյան — «Նամակ ձմռնանը»

Ռաֆայել Գասպարյան — «Նամակ ձմռանը»

Ալեքս Նիկողոսյան — «Նամակ ձյանը»

Արեգ Պողոսյան — «Ձմեռ»

Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբի արդյունքներից


Ծանոթություն
Ալեքսանդր Մանուկյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան դպրոց։ Այնտեղ շատ տղաներ կային և՝ ուսուցիչ: Նրանք մոտեցան նրանց, որպեսզի ծանոթանան:

Նարեկ Ալեքյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի  գեղեցիկ   վարունգ  թփի  տակ  քնած։  Նրանք  արթնացրին   վարունգին  և  ասացին, որ  գնում  են  ճամփորդության։  Վարունգը   նույնպես  միացավ  նրանց։  Գնացին, գնացին  հանդիպեցին  այգում  աշխատող  կաղամբին   ու  գազարին։   Նրանք  նույնպես   միացան  բանջարեղեններին։   Գյուղի  մեջովը  անցնելիս   տեսան  մի   տատիկի,  որը  տխուր  նստել  էր  դռան  մոտ։  Լոլիկը  հարցրեց․ «Տատի՛կ,   ինչո՞ւ  ես  տխուր»։ 
Լոլիկ  ջան,  ուզում  եմ թթու   դնել, բայց  ոչինչ  չունեմ։  Լոլիկը  մտածեց,  մտածեց  ու  ասաց․  
— Տատիկ   ջան, մեզ   կարող  ես   օգտագործել   քո  թթվի  մեջ։ 
Տատիկը  շատ  ուախացավ,   որ   վերջապես  թթուն  կդնի։

Նարե Մանուկյան
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան գազարին։ Ծանոթացան, ընկերացան ու որոշեցին միասին ճանապարհը շարունակել և ավելի լավ աշխարհ բացահայտել։ Երկար քայլելուց հետո հայտնվեցին բանջարեղենների ու մրգերի մի մեծ աշխարհում, որտեղ շատ գազարներ, լոլիկներ ու ծաղկակաղամբներ կային։ Այդ աշխարհը ղեկավարում էր բարի փերին, ում միջոցով բոլորը ընկերանում էին ու լավ ժամանակ անցկացնում։

Ռաֆայել Գասպարյան
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան դանակին։ Դանակը փորձում էր նրանց մոտենալ, բայց նրանք չէին հասկանում դա ինչ է։ Ասում են․
— Բարև ձեզ, դուք ո՞վ եք։
Նա ասավ․
— Ես դանակն եմ, որը կտրում է լոլիկին, ծաղկակաղամբին․․․
․․․ և նրանք փախչեցին, նստեցին ճամբարական մեքենան և ուղիղ իրենց տուն, բայց դանակն այնքան արագ գնաց, որ տանն իրենց սպասում էր։ Նրանք մտածեցին քարից սարքեն լոլիկ ու ծաղկակաղամբ, և խոսում էին նրանց տեղը․
— Դե կտրի,կտրի մեզ։
Ուզում էր նրանց կտրեր, բայց չկարողացավ և կոտրվեց։


Լոլիկն ու ծաղկակաղամբը
Արեգ Պողոսյան

Մի անգամ   լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան մի առու: Նրանք շատ էին հոգնած ու քրտնած: Մտածեցին  լողան, որ քրտինքը անցնի և մտան ջուրը:  Լոլիկն ու ծաղկակաղամբը ուրախ լողում էին ու զվարճանում:  Բայց  պարզվեց, որ այդ առվի մեջ լիքը ձուկ կա և համեղ ծաղկակաղամբն ու գեղեցիկ լոլիկը դարձան ձկների կեր:

                  
Տիգրան Մնացականյան
Թթուդրիկի տոնը

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան վարունգին:
-Ո՞ւր էս գնում, վարունգ եղբայր,-ասաց լոլիկը:
-Գնում եմ աղի ետևից, — ասաց վարունգը:
Ծաղկակաղամբ ուրախությունից թռվռաց, նա հիշեց, որ այսօր թթուդրիկի տոնն է։

Քաղցած ճամփորդները
Կարինե Երիցյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի սոխ գետի ափին  ձուկ է բռնում: Նրանք ուրախ մոտեցան և սկսեցին զրուցել սոխի հետ:Նրանք օգնեցին սոխին և սոխը հրավիրեց իրենց տուն ձուկ ուտելու: Սոխի կինը  սոխով պատրաստեց ձուկը և հյուրերին հյուրասիրեց նաև լոլիկի և ծաղկակաղամբի թթու: Ամեն ինչ շատ  համեղ էր, և ճամփորդներն ուրախ ու  կուշտ վերադարձան տուն:

 Լոլիկը ու ծաղկակաղամբը
Լիա Սողոմոնյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան կարկաչուն վտակ։ Կարկաչուն վտակը շատ գեղեցիկ էր և լոլիկը և ծաղկակաղամբը գնացին վտակի մոտ։ Նրանք մտածեցին, որ կարելի է այնտեղ լողալ։ Սակայն ջուրը շատ սառն էր։ Նրանք մրսեցին և հիվանդացան։ Նրանց հյուր եկավ ելակը և բերեց մուրաբա։ Նրանք շատ մուրաբայով թեյ խմեցին և լավացան։ Հաջորդ անգամ նրանք գնացին ելակին հյուր և նվիրեցին մեկ բանկա թթու։

Լոլիկն և ծաղկակաղամբը
Լուսինե Մովսիսյան

     Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան, որ նրանք հայտնվել են տան մեջ: Հետո լոլիկը հարցրեց.
  -Ծաղկակաղամբ, դու գիտես,որ սա մարդու տան մեջ ենք հայտնվել:
Ծաղկակաղամբը հարցնում է.
  -Կարո՞ղ է մտնենք այս մեծ լվացքի մեքենայի մեջ:
Լոլիկն ասում է․
— Այո, կմտնենք և կտեսնենք ինչ կա այս լվացքի մեքենայի մեջ:
    ԵՎ մտնում են լվացքի մեքենայի մեջ: Տանտերը գալիս է, լվացքի մեքենայի մոտ կանգնում է և լվացքի մեքենան միացնում: Լոլիկը մի բան է զգում ու ասում է.
  -Ծաղկակաղամբ, դու ոչ մի բան չես զգում:
Ծաղկակաղամբը ասում է.
  -Այո, զգում եմ:
 Հանկարծ նրանք արթնանում են քնից և հասկանում են, որ սա երազ էր:

 Ճամփորդություն
Գևորգ Գրիգորյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան մի ավել։ Այդ ավելը կախարդական էր։ Նրա օգնությամբ դու կարող ես թռնել։ Նրանք վերցրին և գնացին։ Բայց փաստորեն դա կախարդի ավելն էր։ Կախարդը  ջղայնացավ և գնաց նրանց գտնելու։ Կախարդը գտավ նրանց և ուզեց ուտել, բայց լոլիկն ու ծաղկակաղամբը թռան իրենց ավելով շատ հեռու տեղ։ Այնտեղ նրանք կառուցեցին իրենց տունը և ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը, երբ մարդիկ նրանց գտան և նրանցից աղցան պատրաստեցին։


Մարի Գասպարյան
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան մեծ կոնֆետ, որը շատ նման էր ծաղկակաղամբին։
Նրանք որոշեցին վերցնել այդ հետաքրքիր կոնֆետը իրանց հետ։
Երբ նրանց ճամփորդությունը վերջացավ, լոլիկն ու
ծաղկակաղամբը որոշեցին մի քիչ ավելի մոտիկ նայեն այդ հետաքրքիր կոնֆետին, և նրանք իմացան, որ նա ծաղկակաղամբ էր իսկական։ Նրանք միասին ընկերացան։


Լոլիկն ու ծաղկակաղամբը
Ալեքս Նիկողոսյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի դանակ: Լոլիկն հարցրեց.
— Ընկեր, անունդ ի՞նչ է.
Դանակը պատասխանում է․
—Դանակ.
— Արի ըկերանանք, — ասում է ծաղկակաղամբը
— Ոչ, — պատասխանում է դանակը։
— Ինչո՞ւ, — հարցնում է լոլիկը։
— Որովետև իմ սուր եզրերը կարող են վնասել Ձեզ:
Բաժանվելով դանակից լոլիկն ու ծաղկակաղամբը շարունակում են իրենց ճամփորդությունը։

Նկարը
Արեն Հարությունյան

Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի մեծ ծառից մի քանի տերև է թափվում և նրանք իրար ասացին.
—  Արի հավաքենք տերևները և դրանցից սարքենք մի սիրուն նկար։
—  Արի։
Նրանք հավաքեցին տերևները և իրենց հետ տարան տուն։ Վերցրեցին մի մեծ թուղթ և սկսեցին տերևների օգնությամբ պատրաստել մի նկար։ Նկարը շատ գեղեցիկ ստացվեց և նրանք որոշեցին այն նվիրել իրենց ընկեր դդումին։ Դդումը շատ ուրախացավ և շնորհակալություն հայտնեց իր սիրելի ընկերներին։ 

Պատմություններ աշնան մասին

Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողները հորինում են փոքրիկ պատմություններ աշնան մասին։

«Աղջիկն ու աշունը» — Գևորգ Գրիգորյան

«Չորացած ծառը» — Արեն Հարությունյան

Արջուկը

Արեն Հարությունյան

Կար-չկար մի արջուկ կար։ Նա շատ էր սիրում ընկերանալ և մեղր ուտել, բայց վատ է, որ նա ընկեր չուներ դրա համար էլ նա միշտ դրսում քայլում էր, որ ընկեր գտնի։ Ցավոք նա միշտ չէր կարողանում գտնել, բայց մի անգամ նա լսեց ինչ-որ անհասկանալի ձայն և հասկացավ, որ այնտեղ մեղուները մեղր են սարքում, իսկ այդ ժամանակ արջուկը բարձրաձայն մտածեց.

— Ես կուզեի ընկեր գտնել և ես հիմա կարող եմ ընկեր ունենալ։

Եվ արջուկը գնաց մեղուների մոտ և ասաց. Շարունակել կարդալ