Ռոդարիական ինքնապատումներ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են ռոդարիական ինքնապատումների շարք։

Կարդացեք և ինքներդ հորինք ինքնապատումներ՝

Իմ անունը Ռաֆայել է։ Ես ապրում եմ սեփական տանը։ Իմ կարծիքով ես նման եմ կարիճի: Կյանքում ամենից շատ ես սիրում եմ հեծանվավարություն: Իսկ գիտեք, որ ես բոլորովին չեմ սիրում կարճ մազերով աղջիկներին: Մեր ընտանիքում կա 5 մարդ: Մենք հաճախ միասին ավտոմեքենա ենք վարում, գնում ենք այգի: Ես իմ ընտանիքի անդամներից ամենաշատը նման եմ ոչ մեկին։ Շարունակել կարդալ

Մեր ընտանեկան ալբոմը

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Մաիա Ասատրյանը իր մորաքրոջ հետ ներկայացնում է ընտանեկան ալբոմը, պատմում ընտանեկան լուսանկարի մասին։

Դիտեք՝

Տավուշի բարբառի մասին․ հեքիաթ բարբառով

Հայաստանի բարբառները նախագծով սովորողները ներկայացնում են բարբառները։

Մարա  Ասատրյանը և մորաքույրը ներկայացնում են  Տավուշի մարզի բարբառը։

Դիտե՛ք՝

Ընտանեկան նվագախումբ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորող Մարիա Ասատրյանը և մորաքույրը ներկայացնում են ընտանեկան նվագախումբը։

Լսե՛ք։

Հեքիաթ Մարիայից

Առցանց ուսուցման ժամանակ սովորողները «Ռոդարիական և Աղայանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում հորինում են պատմություններ։
Այսօրվա առաջադրանքն այսպիսին էր։
Որևէ հեքիաթից վերցնելով 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ կապ չունեցող ևս հինգ բառ դու կարող ես քո ունեցած 10 բառով որևէ պատմություն հորինել։
Օրվա հեքիաթը՝ «Ոսկու կարասը»

Մի օր ես գնացի բակ և կանչեցի իմ ընկերուհուն։ Իմ ընկերուհին հարցրեց իր մայրիկին կարող եմ իջնել իմ ընկերուհու հետ բակում խաղալ, մայրիկը պատասխանեց ,որ կարող ես ։ Ես ու իմ ընկերուհին գնացինք սև և մութ անտառ։ Իմ ընկերուհին ասաց ինչի մենակ եկանք այս սև և մութ անտառ։ Հենց ես և իմ ընկերուհին խոսում էինք ,զանգեց մայրիկը ,և մենք չգիտեինք ինչ պատասխանեինք։ Մայրիկը ասաց եկեք տուն ուշ է արդեն և շուտով անձրև կլինի ։Մենք պատասխանեցինք գալիս ենք ։ Մայրիկը սպասում էր։ Ես և իմ ընկերուհին խաբեցինք մայրիկին և չվերադարցանք։Մենք սխալ վարվեցինք։

Մարիա Ասատրյան
2-1 դասարան