Աղայանական-ռոդարիական ստուգատես

Մասնակիցներ՝ 3-րդ  դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմությունների հորինում և հրապարակում
  • Թարս հարցեր՝ շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ Շարունակել կարդալ

«Մութն ու ես»-պատմությունների շարք սովորողներից

Մի անգամ ես հանդիպեցի մթին և ասացի․
―Բարև, ես քեզնից չեմ վախենում։ Եթե նույնիսկ վախենամ, գիտեմ, որ լույսը կվառեմ ու էլ մութ չի լինի, քանի որ դու լույսից վախենում ես։
Մութն էլ ինձ պատասխանեց․
— Ես իսկապես վախենում եմ լույսից։ Որտեղ լույս կա՝ ես փախչում եմ։ Արի պայմանավորվենք, որ դու ինձնից չես վախենա ու էլ լույս չես միացնի, որ կարողանամ գիշերները քեզ հյուր գալ։
Այդ օրվանից ես ու մութն ընկերացանք։ Շարունակել կարդալ

Հեքիաթին նոր ավարտ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ընթերցում են հեքիաթներ և հորինում նոր ավարտներ։

Ռաֆայել Գասպարյան
Ջաննի Ռոդարի — Հասած երկինքը

Ռոդարիական ինքնապատումներ

Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են ռոդարիական ինքնապատումների շարք։

Կարդացեք և ինքներդ հորինք ինքնապատումներ՝

Իմ անունը Ռաֆայել է։ Ես ապրում եմ սեփական տանը։ Իմ կարծիքով ես նման եմ կարիճի: Կյանքում ամենից շատ ես սիրում եմ հեծանվավարություն: Իսկ գիտեք, որ ես բոլորովին չեմ սիրում կարճ մազերով աղջիկներին: Մեր ընտանիքում կա 5 մարդ: Մենք հաճախ միասին ավտոմեքենա ենք վարում, գնում ենք այգի: Ես իմ ընտանիքի անդամներից ամենաշատը նման եմ ոչ մեկին։ Շարունակել կարդալ