Ուսումնական ճամփորդությունից առաջ

Ուսումնական ճամփորդությունները որպես հայրենագիտության կարևոր մաս են կազմում նախագծերով ուսուցման ընթացքում։ Ճամփորդ սեբաստացիները չեն մոռանում իրենց ճամփորդություններից առաջ պատմել և կիսվել ճափորդյան համար անհրաժեշտ պարագաների մասին։

«Հյուսիսային» դպրոցի 1-2 դասարանի սովորողները պատմում են․․․

Շարունակել կարդալ

 Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ — ատեստավորման առաջադրանքներ (առաջադրանք 2)

1․ Մեդիագրադարանից  առանձնացնել հաջողված և ամբողջական նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը։

Կարծում եմ հաջողված նախագծերը շատ են և այստեղ ընտրություն կատարելն արդեն դժվար է։ Պարզապես առանձնացրեցի ընտանեկան դպրոցում իրականացվող նախագծերը, որոնք իրականացվել էին հեռավար-առցանց ուսուցման շրջանում։ Այս փուլում նախգծերն այնքան ամբողջական ու մատչելի էին, որոնք թույլ տվեցին նաև այլ դպրոցի սովորողներին նույնպես ներգրավվել ուսումնական պրոցեսում։

Կրտսեր դպրոցի ընտանեկան- հեռավար- առցանց նախագծային փաթեթներ

  • Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ։

Նախագիծն ունենալով   տարբեր բաղկացուցիչներ, ուղղություններ,  նպատակ, խնդիրներ, ընթացք ուսումնական գործընթացում այն հնաարվորություն է տալիս ուսուցչին՝ սովորողին բազմաբովանդակ գործունեության  ձևերով, որի  իրականացման ընթացքում էլ ունենում ենք գիտելիքների, կարողությունների, հմտությունների ամբողջական փաթեթ։ Նախագծային ուսուցման առավելությունն այն է, որ միաժամանակ կարող են ինտեգրվել  բոլոր առարկաները՝ մայրենի, մաթեմատիկա, հայրենագիտություն, օտար լեզուներ,  թատրոն, տեխնոլգիա և այլն։

Ուսումնական նախագծով իրականացվող   աշխատանքների փուլերն են(պահանջները)`

  1. նպատակի առանձնացում
  2. գործունեության տարբերակների քննարկում, միջոցների և եղանակների ընտրություն
  3. դերաբաշխում 
  4. ինքնակրթություն և գիտելիքների արդիականացում
  5. հետազոտական գործունեություն
  6. արդյունքների ընդհանրացում և եզրակացություններ
  7. արդյունքների հանրայնացում
  8. հաջողությունների և սխալների վերլուծություն
  9. շտկողական գործունեություն
  10. նախագծի հրապարակային պաշտպանություն:

 Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ — ատեստավորման առաջադրանքներ

Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Կրկին առիթ էր ծանոթանալու և ուսումնասիրեու կրթահամալիրում իրականացվող հեղինակային-այընտրանքային մանկավարժությամբ առաջ բերված և մինչ այսօր իրականացվող նախագծերով ուսուցման կարգի հետ։

Կարգում արտացոլված ուսումնական նախագծերով ուսուցումը ծրագրերին համապատասխանեցնեու համար ընտրված է ուսումնական օրացույցը, որը հնարավորություն է տալիս դասավանդողին և սսովորողին ուսումնակфն գործընթացը կազմակերպել կանոնավորված։ Ուսումնական նախագծերով իրականացվող ուսուցումը թույլ է տալիս իրականացնել տարբեր առարկաներով ինտեգրված ուսուցում, որն ունի մի շարք առավելություններ՝ սովորողը փնտրում է, գտնում է, ներկայացնում է և կարողանում է նաև փոխանցել իր գիտեցածը։

Որպես դիտարկում կարող եմ ավելացնել, որ կարգում արտացոլված չէ հեռավար ձևով ուսուցումը կազմակերպելուն։ Առաջարկում այն նույնպես ավելացնել։

Կարդալ բոլոր հոդվածները, գրավոր վերլուծել հոդվածներից մեկը՝ 

Վերլուծություն

Ընտրված հոդվածը՝ — Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է -Աշոտ Բլեյան, Գևորգ հակոբյան, Սուսան Մարկոսյան

Կարդացի նշված հոդվածները, բոլորն էլ կիրառելի, անըդհատ ուսանելի և ուղղորդող հոդվածներ էին։ Նշվածներից առանձնացրեցի «Ընտանեկան դպրոցում ուսումնական առարկան ընտանիքի կյանքն է» վերնագրով հոդվածը, որը կրթահամալիրի հիմնադիր ուսուցիչների ուղիղ խոսքն էր մեզ համար ամենաբարդ շրջանում՝ COVID 19 մեկուսացման օրերին։

Հոդվածում արտացոլված բոլոր մտքերը ուղղորդումներ և ուղեցույցներ էին հենց առաջին հերթին մեզ՝ ուսուցիչներիս, որոնց օգնությամբ կարողացանք մշակել և իրականացնել առցանց ուսուցման արդյունավետ մի փուլ, որի ընթացքում մեծ դեր ունեցավ հենց ընտանեկան ուսուցումը՝ ընտանիքն իր կողմից առաջարկվող նախագծերով, աշխատանքներով։

Ընտանեկան ուսուցիչները՝ ծնողների արձագանքները ստորև․

Արեգ Սողոյան և մայրիկ

Ռաֆայել Գասպարյան և մայրիկ

Վարդան Հակոբյան և մայրիկ

Ստացված ընտանեկան նախագծերը

Ուսումնական ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

https://maps.app.goo.gl/3UtWHXBfJ4pNDfYf6

Օրը` սեպտեմբերի 25, 2021

Մեկնում` ժամը՝ 10։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1, 1.2 դասարանների սովորողներ, 5 տարեկաններ, ծնողներ

Շարունակել կարդալ