Աշխատանքի եղանակը՝ հեռավար

Վերապատրաստող մասնագետ՝ Լուսինե Փաշայան

Վերապատրաստման մոդուլ (ամբողջական)
Վերապատրաստման մոդուլ (դասվարների խմբի համար)

Առաջին թեմա

Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի 

Անդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին

  • Կարդալ, նշումներ կատարել, դուրս բերել հանրակրթության պետական չափորոշչի՝ գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները:

1) ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով).
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման միջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ,
ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ.

4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում.
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներ.
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ

12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայեուլ, մարդ կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառուﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորուﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.

16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունը.
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

24) ստեղծի ընկերական հարաբերթյններ, լսի, հասկանա, ապրմակցի, քաջալերի և աջակցի մյսներին,
համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմնք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լծմանը.

32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերից.
33) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելուվարքագիծ

  • Գտնել «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրերում առկա այդ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ:

Գործնական պարապմունք` 4 ժամ  (0, 5 կրեդիտ) 

Երկրորդ թեմա

Առարկայական հեղինակային ծրագիր  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ)

Առաջին պարապմունքը՝ Teams հարթակում, սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 16:00 

  • Կամփոփվի առաջին թեման
  • Կներկայացվի թեման, կկատարվի առաջադրանքների կատարման վերաբերյալ ուղղորդող աշխատանք

Անդրադարձ պետական չափորոշչի հենքային ուսումնական պլանին և հեղինակային ծրագրի ուսումնական պլաններին /1-3-րդ դաս./

Կարդալ, նշումներ կատարել, գտնել հենքային ուսումնական պլանի հետ ընդհանրություններն ու հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների առանձնահատկությունները:

Հանրակրթական ծրագիրԻմացումի հրճվանք կրթական ծրագիր
Մայրենի85
Անգլերեն22
Ռուսերեն22
Մաթեմատիկա44
Ես և շրջակա աշխարհը12
Երաժշտություն, պար12
Կերպարվեստ, տեխնոլոգիա22
Ֆիզկուլտուրա23
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր21
Սովորողի ընտրած գործունեություն02
Ընդամենը2425

Որպես ընդհանրություն

  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից /Հեղինակային կրթական ծրագիր/
  • Ուսուﬓական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
  • 1) պետական բաղադրիչ.
  • 2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։ /Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան/

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի առանձնահատկությունները․

  • Դպրոց ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և կնքում ուսումնառության պայմանագիր։ Կրթահամալիրում ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  • Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  • Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է։
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով։ Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  • Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
  • Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  • Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  • Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են:
  • Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում)։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

4-րդ պարապմունք

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) :

Կարդալ, նշել ընդհանրական բաղադրիչները և առարկայով պայմանավորված բաղադրիչները

Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիﬓական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ

Առարկայով պայմանավորված բաղադրիչները․

  • հայոց լեզու և գրականություն
  • հայրենագիտություն
  • օտար լեզուներ
  • բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
  • հասարակական գիտություններ
  • արվեստ և արհեստ
  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն

1) Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով)-Մայրենի
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ-Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափել, հաշվել, հաﬔմատել, նկարագրել, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար-Մաթեմատիկա
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում-Մաթեմատիկա
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներՄաթեմատիկա
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ-Մաթեմատիկա
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիﬓավորուﬓեր, կատարի ընդհանրացուﬓեր և պարզ դասակարգուﬓերՄայրենի
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին-Մայրենի
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար-Մաթեմատիկա
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերԵս և շրջակա աշխարհը
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից ﬔկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերուﬓերի ազդեցությունըԵս և շրջակա աշխարհը
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարովԵս և շրջակա աշխարհը
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայել, մարդու կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառուﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը-Ես և շրջակա աշխարհը
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորուﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները-ՏՀՏ
15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համարՄայրենի
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին-Հայրենագիտություն
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունըՀայրենագիտություն
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպԵս և շրջակա աշխարհը
19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունըՄաթեմատիկա
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործումԵս և շրջակա աշխարհը
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելըԵս և շրջակա աշխարհը
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք-Ես և շրջակա աշխարհը
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերիցԵս և շրջակա աշխարհը
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթներըԵս և շրջակա աշխարհը, Մայրենի

Երրորդ թեմա

Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ) 

Հեղինակայինը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, հեղինակային ծրագրի բաղկացուցիչները

Ինչպե՞ս կազմել առարկայական հեղինակային ծրագիր

Հեղինակային ծրագրի կազմում

Առաջին պարապմունք

Կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որտեղ իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր։ Իր տեսակով բաց, թափանցիկ և ամբողջական է։ Ունենալով լավագույն փորձը ներառական կրթությամբ և անհատի կրթական պատվերի իրականացմամբ։ Դասավանդող ուսուցիչը լինելով իր աշխատանքի հեղինակը ավելի պատասխանտվությամբ է մոտենում ուսումնական գործընթացին։ Կարևորում եմ նաև համագործակցային նախագծերը, որոնք իրականացվում են տարատարիք սովորողների խմբերի, դասարանների հետ։

Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական 4 շրջաններից, որոնցից երկուսը ստուգատեսային-ճամբարային են։

Երկրորդ պարապմունք

Անդրադարձ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը, ծրագրերին։

Կարդալ, գրավոր վերլուծել հոդվածները:

Իրական ուսուցումը ինքնակրթությունն է, դրա սովորույթը. Ցկյանս կրթության մասին ենք խոսում- Աշոտ Բլեյան

Հիացումով ընթերցեցի ծաղկաքաղը ու առանձնացրի հետևյալ միտքը․

Ինքնակրթությունը ունի ավելի մեծ հնարավորություն, ավելի մեծ բաժին կրթության մեջ և ավելի էժան է, ավելի հարմար է մարդուն։ Եթե մարդը չի օգտվում դրանից, ուրեմն  չի օգտագործում էս կյանքի առավելությունները, ուրեմն փնթփնթան է լինելու։

Հաճախ եմ միտք անում` հնարավո՞ր է կարողություն փոխանցել և ոգևորել սովորողին, եթե դու դրա կրողը չես, մասնակիցն ու ոգևորվողը չես: Մի՞թե արհեստական, անկենդան-անհոգի չի դառնում ուսուցումը, եթե դասավանդողը սովորող չէ, եթե սովորողը առաջնորդող չէ: Սովորողների համարձակությունը, ոգևորությունն ու հավեսն ավելի է մեծանում, երբ խաղում-քայլում-լողում-վազում-հեծանիվ են վարում իրենց ավագ ընկերոջ`ուսուցչի հետ: Էլ ո՞վ ոգևորի, վստահություն ներշնչի, հավես փոխանցի, եթե ոչ ուսուցիչը:Կյանք-ուսուցումը  կրթահամալիրում անընդհատ է, նոր ու կենդանի, գրավիչ  ու ստեղծական: Հրաշալի է, երբ կրթական միջավայրում դասավանդողը ոչ միայն փոխանցող-տարածող է, այլ նաև անընդհատ սովորող: Ամեն օր հանդիպում ենք` իրարից սովորելու-իրար հետ ապրելու-իրարով հիանալու:

Հեղինակային կրթական ծրագիրը Կրտսեր դպրոցում. Նառա Նիկողոսյան

Նառա Նիկողոսյանի ամբողջական հոդվածից ուզում եմ շեշտել-առանձնացնել կրթահամալիրի առավոտյան ընդհանուր պարապմունքները, որին սիրով-հավեսով մասնակցում են դպրոցի բոլոր սովորողները, դասվանդողները և ծնողները։ Ընդհանուր պարապմունքը բաց հրապարակ է, որտեղ բոլորին միավորում է միասնական երգը, պարը, ընթերցումը․․․

Չորրորդ թեմա

Առարկայական ֆլեշմոբ  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք`  4 ժամ (0,5 կրեդիտ)

Առաջին պարապմունքը՝ Teams հարթակում, սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 16:00 

Հինգերորդ թեմա

Առարկայական նախագիծ 

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք`  16 ժամ (1,5 կրեդիտ) 

Կամփոփվի չորրորդ թեման

Կներկայացվի թեման, կկատարվի առաջադրանքների կատարման վերաբերյալ ուղղորդող աշխատանք

Վեցերորդ թեմա

Գնահատում  

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք`  4 ժամ (0,5 կրեդիտ)

Առաջին պարապմունքը՝ Teams հարթակում, հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 16:00 

  • Կամփոփվի չորրորդ թեման
  • Կներկայացվի թեման, կկատարվի առաջադրանքների կատարման վերաբերյալ ուղղորդող աշխատանք

2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ պարապմունքները՝ հեռավար, նամակագրության միջոցով: Մասնակիցները օգտվում են մոդուլից, կատարում առաջադրանքները, հրապարակում բլոգում: Հարցերի դեպքում գրում են նամակ՝ l.pashayan@mskh.am հասցեին:

Թեմայի վերաբերյալ առաջադրանքների կատարման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 11::

Վերջին հանդիպումը՝ հոկտեմբերի 11-ինTeams հարթակում, ժամը՝ 16:00 (դասընթացի ամփոփում, գնահատում)

  • Անհրաժեշտ կրեդիտները ձևավորվում են ուսուցչի մասնակցության, բլոգի համապատասխան էջում նյութերի պատշաճ ներկայացման և ըստ կարգի արվող ինքնաստուգման արդյունքների հիման վրա։ 

2-րդ, 3-րդ պարապմունք

Անդրադարձ պետական չափորոշչի հենքային ուսումնական պլանին և հեղինակային ծրագրի ուսումնական պլաններին /1-3-րդ դաս./

Կարդալ, նշումներ կատարել, գտնել հենքային ուսումնական պլանի հետ ընդհանրություններն ու հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների առանձնահատկությունները:

Հանրակրթական ծրագիրԻմացումի հրճվանք կրթական ծրագիր
Մայրենի85
Անգլերեն22
Ռուսերեն22
Մաթեմատիկա44
Ես և շրջակա աշխարհը12
Երաժշտություն, պար12
Կերպարվեստ, տեխնոլոգիա22
Ֆիզկուլտուրա23
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր21
Սովորողի ընտրած գործունեություն02
Ընդամենը2425

Որպես ընդհանրություն

  • Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից /Հեղինակային կրթական ծրագիր/
  • Ուսուﬓական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
  • 1) պետական բաղադրիչ.
  • 2) դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։ /Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան/

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանի առանձնահատկությունները․

  • Դպրոց ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և կնքում ուսումնառության պայմանագիր։ Կրթահամալիրում ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  • Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  • Ուսումնական տարին կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է։
  • Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական գործիքով։ Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  • Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:
  • Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:
  • Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  • Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են:
  • Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում)։ Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

4-րդ պարապմունք

Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներին (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ) :

Կարդալ, նշել ընդհանրական բաղադրիչները և առարկայով պայմանավորված բաղադրիչները

Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիﬓական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
2) հմտություն.
3) դիրքորոշում.
4) արժեքային բաղադրիչ

Առարկայով պայմանավորված բաղադրիչները․

  • հայոց լեզու և գրականություն
  • հայրենագիտություն
  • օտար լեզուներ
  • բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
  • հասարակական գիտություններ
  • արվեստ և արհեստ
  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն

1) Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը (ազգային փոքրամասնությունների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով)-Մայրենի
2) առնվազն երկու օտար լեզվով, այդ թվում այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցներով, հասկանա և օգտագործի ծանոթ և պարզ նախադասություններ՝ բավարարել կոնկրետ կարիքները, կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ, հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ-Օտար լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն
3) օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափել, հաշվել, հաﬔմատել, նկարագրել, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար-Մաթեմատիկա
4) ճանաչի և պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա պարզ տարածական պատկերացում-Մաթեմատիկա
5) կառուցի ֆիզիկական և մաթեմատիկական պարզ մոդելներՄաթեմատիկա
6) գրավոր և բանավոր կատարի գործողություններ թվային արտահայտությունների հետ-Մաթեմատիկա
7) մտքերն արտահայտելիս բերի պարզ հիﬓավորուﬓեր, կատարի ընդհանրացուﬓեր և պարզ դասակարգուﬓերՄայրենի
8) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին-Մայրենի
9) հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար-Մաթեմատիկա
10) նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերԵս և շրջակա աշխարհը
11) իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից ﬔկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերուﬓերի ազդեցությունըԵս և շրջակա աշխարհը
12) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիﬓվելով ստացված տվյալների և դիտարկուﬓերի վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիﬓավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարովԵս և շրջակա աշխարհը
13) տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայել, մարդու կողﬕց շրջակա ﬕջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական ﬕջոցառուﬓերի, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը-Ես և շրջակա աշխարհը
14) oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորուﬓերից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները-ՏՀՏ
15) օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համարՄայրենի
16) ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին-Հայրենագիտություն
17) ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիﬓական բովանդակությունըՀայրենագիտություն
18) ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպԵս և շրջակա աշխարհը
19) կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունըՄաթեմատիկա
25) ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործումԵս և շրջակա աշխարհը
26) արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելըԵս և շրջակա աշխարհը
29) ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք-Ես և շրջակա աշխարհը
32) դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային գործիքներից և նյութերիցԵս և շրջակա աշխարհը
35) կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթներըԵս և շրջակա աշխարհը, Մայրենի

3-րդ պարապմունք

Ծանոթություն առաջատար մանկավարժական փորձին։

Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածները: 

· Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» սկզբունքը -Բորիս Բիմ-Բադ

· Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ

· Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ -Յուրա Գանջալյան

Ընտրեցի Բորիս Բիմ-Բադի «Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածը

 Բորիս Բիմ-Բադը ռուս ականավոր մանկավարժ է։ Նա մանակավարժության մեջ արմատական փոփոխությունների կողմնակից է, իր ուսումնասիրություններով ու կարճ հոդվածներով հիմնավորում է այդ փոփոխությունների ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ ուղղությունը։ Հոդվածն ուղղված է լայն հասարակությանը։ Հայ ընթերցողին, ով դպրոցի կարծրատիպ ունի և ողջ համառությամբ ընդդիմանում է փոփոխություններին, կարող է օգտակար լինել ներկայացվող հոդվածը՝ որպես միջազգային ասպարեզում մանկավարժական մոտեցում։ 

Դաստիարակին և ուսուցչին ակամա իշխանություն են տվել՝ տնօրինելու իրենց խնամքին հանձնված աճող մարդու ճակատագիրը։ Ուսուցչին է պատկանում դատելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։  Ցավոք կորած է նա, ով դրանից կշեղվի, քանի որ մինչև օրս ակադեմիական ազատություն չկա, իսկ դրա հետ էլ՝ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, կատարվող ամեն ինչի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։ Սովորողը կամ ուսուցիչը չի կարող շեղվել դոգմատիկ դասագրքերից, այլապես նա կբաժանվի երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։

Հաճախ դպրոցականը իր ձեռք բերած կցկտուր տեղեկություններով գրեթե անօգնական է մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Այդ տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։  Ձևական ու կյանքից կտրված ուսուցումը դպրոցականին զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։Լավ դպրոցի գերագույն նպատակն անհատականության զարգացումը պիտի լինի։

4-րդ պարապմունք

Հեղինակային մանկավարժության փորձից։

Դիտել տեսադասերը, դրանցից 3-ը գրավոր վերլուծել: 

· «Ռոդարիական մարզախաղեր». Լիլիթ Սահակյան 

· Բլոգային ուսուցում». Հասմիկ Ղազարյան 

·«Դասարանական երգչախումբ». Արմինե Մնացականյան

· «Թվային գործիքները՝ ուսումնական գործունեության գործիք»-Մերի Գրիգորյան 

· «Խաղը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ» Մարինե Մարտիրոսյան

·Edublogs կրթական բլոգային հարթակ. Մանուշակ Աբրահամյան

Նշվածներից օգտվել եմ Մանուշակ ԱբրահամյանիEdublogs կրթական բլոգային հարթակի հնարավորությունները տեսադասերի փաթեթից։ Ուսումնական տեսադասերը նախատեսված են Edublogs.org  բլոգային կրթական հարթակում բլոգի ստեղծման և բլոգային հնարավորությունների յուրացման համար։ Նշեմ, որ տեսադասերը արդյունավետ են և օգտակար յուրաքանչյուրիս համար, և հեղինակը շատ պարզ ու մատչելի ներկայացնում է հարթակի բլոգային հնարավորությունները։ Ինչպես ես, այնպես էլ սովորողներս՝ ընտանեկան դպրոցներում, օգտվել են տեսադասերի փաթեթից և ինքնուրույն ստեղծել անհատական ուսումնական բլոգները։

5-րդ պարապմունք

«Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրից

· դուրս բերել ծրագրի կառուցվածը 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասարանի ուսումնական օրացույցով, որը դպրոցի օրացույցի հավելվածն է, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև անցում հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցման ձևերին։

Մեդիան իր գործիքներով (նեթբուք, պլանշետ, համացանց և այլն) և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:

Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական (գործունեության) զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

· կառուցվածքի վերաբերյալ անել դիտարկումներ, առաջարկներ 

Առաջարկներ չունեմ։

Օգտվելով առաջարկվող ուղեցույցներից՝ կազմել հեղինակային ծրագիր

· 2021թ. հեղինակային կրթական ծրագրի բովանդակություն 

· հանրակրթության պետական չափորոշիչների առարկայական ծրագրի նկարագրությունից (VI ենթակետ, 16-րդ կետ)

Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում

Տեսական պարապմունք՝ 1 ժամ, գործնական պարապմունք` 4 ժամ (0,5 կրեդիտ)

3. Կազմված ծրագրին համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում

ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ 1 ԺԱՄ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ` 4 ԺԱՄ (0,5 ԿՐԵԴԻՏ)

1-ին պարապմունք

  • Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ,

Ընթեցելով Յուրա Գանջալյանի «Ուսումնական նյութ» հոդվածը , կառանձնացնեմ մի քանի կարևորը՝

Հոդվածում հեղինակը խոսում է ուսումնական նյութերի մասին և բազմաթիվ նյութերի ուսումնասիրությունից հետո ընթերցողին ուղղորդում է ծանոթանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծված էլեկտրոնային ուսումնական նյութերին, որոնք էլ ավելի առաջադեմ են և գրեթե ամբողջությամբ ներառում են ՏՀՏ-ների ժամանակակից հնարավորությունները:

Հոդվածում առանձնացված են ուսումնական նյութերի տեսակները

  1. Թեմայի ուրվագիծը
  2. Ուսումնական կայքեր
  3. Վեբ-ֆորումներ
  4. Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ
  5. Պատճենահանված բաժանվող նյութեր
  6. Տեսողական դիդակտիկ նյութեր
  7. Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր
  8. Ֆլեշմոբ
  9. Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ
  • Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրով ստեղծված ուսումնական նյութի օրինակներին

Ծանոթացա հեղինակային կրթական ծրագրով ստեղծված

Մարիետ Սիմոնյանի «Ընթերցարան» ուսումնական փաթեթին

Լիանա Հակոբյանի «65 խնդիր նվիրված 65 ամյակին» խնդիրների ժողովածուին

Լուսինե Փաշայանի «Մաթեմատիկայի փաթեթ 1-ին դասարանցիների համար»

Հերմինե Անտոնյանի «Անվճար մեդիագործիքների ընտրանի բլոգերների համար»

2-րդ պարապմունք

Ինչպե՞ս կազմել ուսումնական նյութեր

Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված ուսումնական նյութեր (3 նյութ/փաթեթ), հրապարակել բլոգում՝ հիմնավորելով ընտրությունը։

Մեդիագրադարանից առանձնացրել եմ  «Ծաղկատունկ-ծառատունկ» ընտանեկան ուսումնական նախագիծը։ Մեդիափաթեթը ամբողջացրել է Իվետա Ջանազյանը։ Ապրիլի 24-ի հիշատակի օրը ընտանեկան դպրոցները ծառատունկ, ծաղկատունկ են իրականացրել, աշխատանքը ուղեկցվում է հոգևոր ընթերցումներով և շարականներով: Նյութը փաթեթով տեղադրված է հայրենագետիկ-բնագետիկի բլոգում։

3-րդ պարապմունք և 4-րդ պարապմունք

Ուսումնական նյութերի կազմում

Կազմել ուսումնական նյութեր,

  • հրապարակել բլոգում․
  • անհատական աշխատանքի համար
  • խմբային աշխատանքի համար
  • ստեղծած նյութերը փորձարկել դասարանում,
  • արդյունքները հրապարակել բլոգում։

Ներկայացնեմ կազմածս ուսումնական նյութերից մի քանիսը

Այս փուլում աշխատում եմ առաջին դասարանի սովորողների հետ և դեռևս խմբային աշխատանքներ չենք իրականացրել։ Այս փուլում պատում,զրույցների միջոցով փորձում եմ ձևավորել և զարգացնել սովորողների բանավոր խոսքը, հաշվում ենք դասարանում ներկա գտնվողներին, խմբավորում սովորողներին, մեր շրջապատում գտնվող առարկաներն ու համեմատում:

Կցում եմ սեպտեմբեր ամսվա հաշվետվությունը, որտեղ երևում է մեր իրականացրած նախագծերի արդյունքները։

4Առարկայական ֆլեշմոբ

ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ 1 ԺԱՄ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ` 4 ԺԱՄ (0,5 ԿՐԵԴԻՏ)

1-ին և 2-րդ պարապմունք

 Կարդալ հոդվածներից երկուսը, դրանց  վերաբերյալ կատարել գրառումներ:

Ընտրեցի Լիանա Հակոբյանի «Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր գործիք» հոդվածը։

Հոդվածում հեղինակը ֆլեշմոբը համարում է  մաթեմատիկայի այընտրանքային պարապմունք,որը ընդլայնում է մաթեմատիկական գործունեության դաշտը կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս, ընտանիքներում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2015թ. սեպտեմբերից անցկացվում է ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբ, այսինքն` ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողներն իրենց տանը` հարմար պայմաններում, փորձում են լուծել մաթեմատիկական խնդիրներ: Աշխատանքը կարելի կատարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ծնողների, ընկերների, բարեկամների հետ: Այսինքն` ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրվա երեկոն վերածվում է իսկական մաթեմատիկական ընկերական-ընտանեկան տոնի:Ֆլեշմոբը՝ որպես մեդիաուսուցում, հնարավորություն է տալիս միավորելու բոլոր նրանց, որ հետաքրքրվում են մաթեմատիկայով։Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները կազմում են մաթեմատիկա առարկայի դասավանդողներն ու կրտսեր դպրոցի դասվարները։ Խնդիրները քննարկվում են մաթեմատիկայի դասավանդողների սեմինարների ժամանակ և առանձնացնում 10 լավագույն խնդիրներ՝ ելնելով սովորողների տարիքային առանձնահատկությունից։

Ընտրեցի Լուսինե Փաշայանի «Հեռավար ուսուցման գործիքներից. առարկայական ֆլեշմոբ» հոդվածը

Հեղինակը անդրադառնում է առարկայական ֆլեշմոբերի կազմակերպմանը, որոնք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել են 2016-2017 ուսումնական տարվանից։ Յուրաքանչյուր առարկայից ամիսը մեկ անգամ իրականացվում են ֆլեշմոբներ, որոնք տեղադրվում են մասնախմբի, դպրոցի կայքում, և երեկոյան 19:00 տրվում է մեկնարկը։ Սովորողները ֆլեշմոբներին սովորողները մասնակցում են տանից՝ ներառելով նաև ընտանիքի անդամներին։Ֆլեշմոբների նպատակը սովորողների դեպքում տվյալ առարկայով հետաքրքրվելն է, իսկ դասավանդողների դեպքում այն ուղղված է մասնագիտական զարգացմանը։ Առաջադրանքերը կազմում են դասվարները, որոնք կազմելուց հետո քննարկվում, լրամշակվում են «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ, տեղադրվում Google ձևանմուշում։ Դասվարները, բացի նոր առաջադրանքներ հորինելուց, ուսումնասիրում են տարբեր կայքեր, ուսումնական ռեսուրսներ, ծանոթանում առաջադրանքների տեսակներին, ապա վերցնելով որաշակի կառույցներ՝ կազմում են նոր բովանդակությամբ նոր առաջադրանքներ։

3-րդ պարապմունք

Սեպտեմբերի մայրենիի կամ մաթեմատիկայի ֆլեշմոբերից մեկը գրախոսել:

Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբը՝ 5-6 տարեկանների համար

Ֆլեշմոբը կազմել է կրթահամալիրի կրտսեր դպրոցի դասվարներից։ Առաջադրանքները երեքն են, որոնք ուղղված են զարգացնելու սովորողների բանավոր խոսքն ու միտքը: Առաջին առաջադրանքը Ղազարոս Աղայանի «Առավոտը գյուղում» բանաստեղծության վերաբերյալ է և պետք է սովորողներն այն ներկայացնեն ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով։ Առաջադրանքն ուղղված է ընտանիքի ներգրավմանն ու ներառմանը։Ֆլեշմոբյան առաջադրանքները կազմված են հաշվի առնելով 5-6 տարեկանների գիտելիքների մակարդակն ու առանձնահատկությունները։

4-րդ պարապմուք՝ 

Կազմել ֆլեշմոբի առաջադրանք «Ես և շրջակա» աշխարհը դասընթացի շրջանակում. պայմանը  նույնն է՝ 10 առաջադրանք: Թեման կարող է լինել նախագծային՝ Ես, Տիեզերք: Կամ՝ կարող են լինել եղանակ, միջավայրի խնամք, առողջ սնունդ,ճամփորդություններ, երթևեկություն, բույսերի, կենդանիների մասին առաջադրանքներ:

Ֆլեշմոբը՝ այստեղ

5․ Առարկայական նախագիծ

· Ուսումնական օրացույցը՝ կրթության բովանդակության ուղեցույց

· 2020-2021 ուստարվա ուսումնական օրացույցը և հավելավածները (ըստ ամիսների, օրերի)

· 2021-2022 ուստարվա կրթահամալիրի օրացույցը՝ նոր ուստարվա պլանավորման ուղեցույց

1-ին պարապմունք Նախագծային ուսուցման փորձի յուրացում Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, քննարկել

Բլոգային ուսումը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում

Հեղինակ՝ Յուրա Գանջալյան:

Հեղինակը հոդվածում ներկայացնում է բլոգային ուսուցման առավելությունները:  Մեջբերում է անում տիար Աշոտ Բլեյանի  նոյեմբերի 25-ի օրագրից, որում տիարը մանրակրկտորեն ներկայացնում է բլոգային ուսուցումը։

Ավանդական դպրոցում՝ խորհրդային թե այսօրվա, պետական կրթական ծրագրով հանրակրթական դպրոցում, որևէ դասարանում սովորողի տետրը՝ տեքստերով-առաջադրանքներով-լուծումներով հասանելի են միայն սովորողին, ուսուցչին, տնօրենին, տեսուչին, սովորողի ծնողին… Սրանց եմ ես անվանում փակ կալվածքներ: Ինչպես և ուսուցչի գործունեությունը՝ դպրոցի ներսում` միայն տնօրեն-ուսմասվար-մեթոդ-միավորման նախագահին տեսանելի, դրսից՝ տեսուչ մեթոդիստին… Այսպիսով, «սովորող-ուսուցիչ-դպրոց-դասարան» գործունեությունը՝ իր տեքստերով անգամ, հասանելի է մարդկանց նեղ շրջանակի: Վստահ կարելի է ասել, որ սովորողի-ուսուցչի իրական հեղինակային տեքստեր մեզ այդպես էլ բախտ չի վիճակվում տեսնել, չենք կարդում. ինչ և ինչպես են գրում սովորողը, ուսուցիչը` մենք չգիտենք… Սովորող-ուսուցչի բլոգով ուսուցումը գլխիվայր շուռ տվեց դարերով գոյություն ունեցող այս փակ-մեկուսի վիճակը… Բլոգային ուսուցումը՝ ուսուցչի-դաստիարակի՝ բլոգով ուսուցումը, սովորողի՝ երրորդ դասարանից սկսած՝ մինչև ավարտական, բլոգների պարտադիր գործածումը, նախագծային ուսուցումը՝ խմբային, նախագծերի իրագործման շուրջ ազատ հավաքված տարատարիք սովորողների-ուսուցիչների բլոգերը… նոր վիճակ ստեղծեցին կրթության մեջ… Բնական-անմիջական հեղինակային տեքստը հայտնվեց համացանցում, դարձավ մատչելի յուրաքանչյուրին… Մենք գիտենք՝ ինչ ու ինչպես է գրում, զգում, անհատական վերաբերմունք դրսևորում ամեն մի սովորող-ուսուցիչ… Եկել է ժամանակը, որ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված այս ֆենոմենը՝ բլոգով ուսուցումը, դառնա հանրակրթության սեփականությունը, ներկայացվի-յուրացվի այլոց կողմից…

Ըստ հոդվածի հեղինակի՝ բլոգի արխիվային նյութերի ուսումնասիրմամբ տեսանելի է դառնում տարբեր ուսումնական առարկաներից սովորողի գիտելիքների և կարողությունների զարգացումը ուսումնառության տարիների ընթացքում: Անհերքելի փաստ է, որ կրտսեր դպրոցի սովորողների ծնողները չխամրող ուշադրությամբ են հետևում իրենց երեխաների ուսումնական գործընթացին: Այդ գործընթացին հետևելը դառնում է հարմար ու դյուրին, եթե ուսուցումը բլոգային է: Ծնողը բացում է իր երեխայի դասվարի, առարկայական դասավանդողի ուսումնական բլոգը և տեղեկանում է այդ օրվա դասերի թեմաների, տնային առաջադրանքների, գալիք ուսումնական ճամփորդությունների և ուսմանը վերաբերող այլ բաների մասին: Սովորողների ուսումնական բլոգները նաև հնարավորություն են տալիս իրենց ծնողներին և ընտանիքի այլ անդամներին ընդգրկվելու ընտանեկան ուսումնական նախագծերում:Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է: Ուսումնական բլոգը մանկավարժական ֆորումների, առցանց քննարկումների արդյունավետ հարթակ է: Բլոգը սովորող-դասավանդող-դպրոց-ծնող կապն ապահովող հարթակ է:

2-րդ պարապմունք

Նախագծային ուսուցման փորձի յուրացում

Կարդալ հոդվածները, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ,առաջարկներ, հարցեր

«Նախագծային արդյունավետ գործունեություն»

Հեղինակ՝ Նունե Մովսիսյան:

Հոդվածում հեղինակը մանրամասն ներկայացրել է ուսումնական նախագծերի տեսակները՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և անհատական կամ խմբային։ Այնուհետև անդրադառնալով յուրաքանչյուր նախագծի տեսակի՝ բացատրում է և բերում տվյալ նախագծին համապատասխան իրականացրած օրինակներ։ Համամիտ են հեղինակի այն կարծիքին, որ ի տարբերություն երկարաժամկետ նախագծերի, կարճաժամկետ նախագծերով ավելի հեշտ է աշխատել, քանի որ սովորողները չեն հասցնում ձանձրանալ, շարունակականությունը պահելու խնդիր դրված չէ: Կարճաժամկետ նախագծերը, որպես ուսուցման միջոց, շատ ավելի հարմար են և արդյունավետ:

3-րդ պարապմունք

Նախագծային ուսուցման փորձի յուրացում

Կարդալ հոդվածը, բլոգում հրապարակել, գրախոսել՝ դիտարկումներ,առաջարկներ, հարցեր

Մաթեմատիկայից նախագծային աշխատանքը-Սյուզի Բոս

 Մաթեմատիկա դասավանդողներն, ովքեր նպատակ ու բովանդակություն չեն դնում մաթեմատիկայի մեջ, ստեղծել են թյուր կարծիք, որ մաթեմատիկան ուսումնական դժվար առարկա է։ Հոդվածում մաթեմատիկոսը կողմ է մաթեմատիկայի դասավանդման նախագծային ուսուցմանը, բայց միաժամանակ հոդվածում ներկայացնում է որոշ մաթեմատիկների անհանգստությունը ,որոնք կարծում են ,որ  նախագծային ուսուցումը կխլի մաթեմատիկական հմտությունների ձևավորման համար նախատեսված ժամանակը կամ էլ՝ անհանգստանում են,որ խաթարվում է մաթեմատիկական հասկացությունների ուսուցման՝ առարկայական ծրագրով որոշված հերթականությունը: Ըստ հեղինակի՝ մաթեմատիկան պետք է մոտեցնել սովորողների կյանքին, նրանց հետաքրքրություններին: Նախագծային ուսուցմամբ նպատակային է դառնում մաթեմատիկա ուսումնասիրելը, մաթեմատիկան դնում է իր տեղը. այն է՝ միջոց՝ մեզ հետաքրքրող երևույթները հասկանալու ու մեր առաջ ծառացած խնդիրները լուծելու համար: Սովորողներին կանոնավոր կերպով պետք է ներքաշել իրական կյանքի հետ կապված նախագծերի մեջ, որոնք առաջնորդում են նրանց դեպի մաթեմատիկական հասկացությունների ճիշտ պատկերացնելուն ու հասկանալուն:

  1. Վստահություն սերմանեք ու ձեռք բերեք վստահություն

Մաթեմատիկայի նախագծային ուսուցման գործիքների և ռազմավարությունների զարգացումը ժամանակ է պահանջում և՛ ուսուցիչների, և՛ սովորողների համար: Ինչպես որ սովորողներն են պայքարում լավ խնդիր լուծողներ դառնալու համար, նույն կերպ էլ ուսուցիչները պետք է քննադատաբար մոտենան և բարելավեն իրենց նախագծերը:
-Մի՛ դադարեք մաթեմատիկայի նախագծային ուսուցում իրականացնելը նույնիսկ, եթե նախագիծը այնպես չի ընթանում, ինչպես նախատեսել էիք, երազել էիք,- զգուշացնում է Նորֆարը: Մտածեք այն մասին, թե ինչը լավ աշխատեց և ինչը՝ ոչ, իսկ հետո արդեն մտածեք, թե ինչպես կարող եք լավացնել ձեր նախագիծը հաջորդ անգամ: Նախագծային ուսուցումը ամեն ինչի սպեղանին չէ, բայց այն չափազանց հզոր է արհամարելու ու դրանից չօգտվելու համար:

4-րդ պարապմունք

Նախագծերի տեսակները

«Դպիր» մանկավարժական ամսագրում որոնել, գտնել մշակումներ, հոդվածներ՝ թվարկված նախագծերի օրինակների մասին: Հրապարկել դրանք բլոգում: ·

Կարճատև՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը. Սեբաստացուն նվիրված դպիրյան ֆլեշմոբ

Երկարատև՝ Երկարաժամկետ նախագծերը` հեղինակային կրթական ծրագրի ծնունդ

Հեղինակ՝ Նունե Մովսիսյան

Շուրջտարյա՝ Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Հեղինակ՝ Անժելա Բլեյան

Համագործակցային՝ Ազգային ծեսերի իրականացումը հինգ տարեկանների նախապատրաստական խմբում և դրանց տարածումը

Հեղինակ՝ Արաքս Հովհաննիսյան

Սովորող- սովորեցնող ՝ Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Հեղինակ՝ Մարթա Ասատրյան

Ընտանեկան՝ Առցանցը ջնջում է սահմանները

Հեղինակ՝ Գոհար Բալջյան

5-րդ պարապմունք

Նախագծերի տեսակները,բլոգում գրավոր համառոտ ներկայացնել թվարկված նախագծերի տեսակների առանձնահատկությունները:

Նախագծերի տեսակները

Երկարատև-կարող են ձգվել մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի, երբեմն տարիներ: Այս դեպքում թե՛ նախագծի ղեկավարից, և թե՛ մասնակիցներից լրացուցիչ ջանքեր, մտածված ելք-քայլեր են պահանջվում` սկսած գործը կիսատ չթողնելու համար: 

Համագործակցային-  հնարավորություն է տալիս  համագործակցել մյուս առարկայական դասավանդողների, տարատարիք սովորողների հետ, ճանաչել ու բացահայտել միմյանց կարողություններն ու հմտությունները:

Ընտանեկան-Ուսումնական գործունեությանը ներառվում են նաև ընտանեկան դպրոցները, կրելով և դառնալով նախագծի մասնակից։

Սովորող— սովորեցնող —Տվյալ դեպքում ավագ սովորողներն իրենց կարողություններն ու հմտություններն են փոխանցում իրենց կրտսեր ընկերներին՝ դառնալով նախաձեռնողն ու կազմակերպողը։

Կարճատև-  կարող են լինել մեկօրյա, մեկշաբաթյա, մեկամսյա և այլն: Կարճաժամկետ նախագծերով ավելի հեշտ է աշխատել:Սովորողների համար  այս տեսակի նախագծերը ձանձրալի չեն, շատ ավելի հարմար են և արդյունավետ:

Շուրջտարյա—  գրական ընթերցումներ, ռադիոթատրոններ,ըստ ուսումնական օրացույցի ուսումնական նախագծեր, ուսումնական TV:

6-րդ պարապմունք

Նախագծերի օրինակներ

Կարդալ նյութերը, գրախոսել

Ուսումնական ռադիո-TV-ն հեռավար ուսուցման հարթակում

Հոդվածի հեղինակը մանրամասն բացատրում է,թե  ինչ են իրենցից ներկայացնում ռադիոթողարկումները,որն է դրանց դերը ուսումնական գործունեության մեջ ,որոնք են նպատակներն ու խնդիրները : Ռադիոթողարկումները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ամենօրյա բաղկացուցիչն են։ Ըստ օրացույցի՝ դասարանները թողարկում են իրենց անվանական ռադիոները։ Ռադիոթողարկումների բովանդակությունը տարբեր է՝ կախված օրացույցից։ ներկայացված են կրթահամալիրի բոլոր ուսումնական հաստատությունների  ռադիոթողարկումները ,որոնք իրենց տեսակով և բովանդակությամբ տարբեր են ՝մարզական (Մարզական ռադիո), ընթերցողական (Արձագանք ռադիո), տեղեկատվական (Արևմտյան ռադիո), բնագիտական (Բնասերիկ ռադիո), շրջակա միջավայրի խնամքի և պահպանության (Արձագանք ռադիո), լրագրողական (Սուրհանդակ ռադիո) ։ Անդրադառնում է նաև TV-ներին, նշում TV-ի և ռադիոյի տարբերությունները։ Կրթահամալիրյան TV նախագծերը, բացի ենթակայքային հրապարակումներից, ամբողջական փաթեթով հրապարակվում են «Սեբաստացի TV»-ում: Ինչպես ռադիոները, TV-ները նույնպես ունեն իրենց անունները՝ ԽոշորացույցՄարզականԱսող-խոսողՍտեղծագործ և այլն։Հոդվածն իր բովանդակությամբ ուսուցողական է և կիրառելի ուսումնական գործունեության ընթացքում :

8-րդ պարապմունք,կարդալ նյութերը, գրախոսել

Նախագծերի օրինակներ

Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ

Հեղինակ Լ.Գասպարյան:

«Մխիթար ՍԵբաստացի»  կրթահամալիրում բոլորս շատ ենք ճամփորդում, դա ժամանցի կամ խրախճանքի մի ձև չէ, այլ ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են, քանի որ ճամփորդելով, ուսումնասիրելով, ճանաչելով է, որ կարողանում ենք շատ բաներ տեսնել, լսել ու սովորել:Հեղինակը  հստակ նշում է ուսումնական ճամփորդությունների նպատակն ու խնդիրները, նախապատրաստական աշխատանքները: Շատ կարևոր է ,որ ճամփորդությունների ընթացքում սովորողների մոտ բնապահպանական աշխատանքներ իրականացնելու, ինքնասպասարկման,ինքնակազմակերպման,միմյանց օգնելու  հմտությունների ու կարողությունների ձևավորումը:

Թանգարան այցելությունը՝ ուսումնական աշխատանք

«Մխիթար ՍԵբաստացի »կրթահամալիրում իրականացվող նախագծերի շրջանակներում ճամփորդությունները տարբեր են լինում՝ զբոսանքներ, արշավներ, այցելություններ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ և այլն: Հեղինակը պատմում է թանգարանային ճամփորդությունների կազմակերպման իր փորձի մասին: Կրթահամալիրում իրականացվող ինտեգրված ուսուցումը, միջառարկայական կապ ստեղծելով, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ճամփորդության նախագծում գործունեության հնարավոր շատ ձևեր ներգրավել: Թանգարան այցելելու նախագիծն ունի իր նպատակը , իր հստակ քայլերը,նախապատրաստական աշխատանքները ,որոնց մասին մանրամասն շարադրում է հեղինակը :

Թանգարան այցելության առաջին կարևոր պայմանը սովորողների հետաքրքրությունն առաջացնելն է: Եթե հաջողվեց նախապատրաստական աշխատանքի ընթացքում սովորողի մեջ հետաքրքրության խայծ գցել, ապա թանգարանում կհաջողվի պահպանել երեք «ոսկե» կանոնը.

  1. Չվազել:
  2. Բարձր չխոսել:
  3. Ցուցանմուշներին ձեռք չտալ:

Կանոնները պահպանելուն նպաստում է նաև սովորողի մասնակցությունը իրականացվող ծրագրին:

9-րդ պարապմունք

Կազմել ճամփորդական նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքները հրապարակել բլոգում:

Ուսումնական ճամփորդություն դեպի Ապարանաի ջրամբար

10-րդ պարապմունք

Կարդալ նյութերը, գրախոսել

· Մարմնամարզությունը՝ որպես «Իմացումի հրճվանք» ուսումնական ծրագրի ամենագրավիչ բաղկացուցիչ. Թամար Մարիմյան

· Մարզական «Իմացումի հրճվանք». 2019-2020 ուստարի. Անահիտ Հարությունյան

· Ընտանեկան-մարզական տարի. Լիլիթ Սահակյան —

· Լողավազանը՝ ուսումնական լաբորատորիա. Կարինե Մամիկոնյան

Մարմնակրթությունը կրթահամալիրում՝ իր մարզախաղերով, լողով, հեծանվով, քայլքով, վազքով, մարաթոններով, ստուգատեսներով, ամենաշատն է գրավում կրթահամալիրի սովորողներին ծնողներին։ Անվտանգ հեծանվաուղու և երկանիվ հեծանիվների առկայությունը մարզական պարապմունքները, մարզական դադարներն ավելի ուրախ և հետաքրքիր է դարձնում և’ սովորողների, և’ դասավանդողների համար։Ողջ տարվա ընթացքում իրականացվող լողի ուսումնական պարապմունքները, որոնք անցկացվում են մասնագետ մարզիչների կողմից, իսկական իմացումի հրճվանք են սովորողների համար։ Վերը նշված հոդվածները մեթոդական ուղեցույցներ են դասավանդողների համար ,որոնք հնարավորություն կտան էլ ավելի հետաքրքիր անցկացնել մարմնակրթության դասերը իր բաղկացուցիչներով։

11-րդ պարապմունք

Նախագծերի կազմում

Կազմել մարզական մեկ նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքը հրապարակել բլոգում:

Մարզական գործունեության ամփոփում

12-րդ պարապմունք

Նախագծերի օրինակներ

Կարդալ նյութերը և գրախոսել

Խոսքի մշակումը անընդհատ և հետևողական գործընթաց է

Հեղինակ՝ Մանուշակ Աբրահամյան:

Հեղինակը գրում է խոսքի զարգացման մասին, քանի որ յուրաքանչյուր տարիքում մարդու խոսքը զարգացման որոշակի փուլում է լինում:  Խոսքը հասկանալի ձևակերպելուն և անկաշկանդ արտահայտվելուն օգնում է վստահությունը: Մեր խնդիրն է երեխային վստահություն ներշնչելը: Եթե երեխան չի վախենում սխալվելուց, ավելի վստահ է խոսում: Հեղինակի կարծիքով, խոսքի մշակման և զարգացման ամենամեծ օգնականը մեդիան է՝ իր գործիքներով և հնարավորութուններով:Պատմելը հաճելի է, երբ պատմում ես ոչ թե անհասկանալի  տեքստը, այլև  ընկերոջընտանիքիսիրելի խաղալիքիսիրելի կենդանու, հեքիաթի ու բանաստեղծության, մի խոսքով, այն ամենի մասին ինչը հարազատ է:Ձայնագրիչի և տեսախցիկի օգտագործումը հնարավորություն է տալիս խոսքը ձայնագրել և լսել: Ձայնագրությունը լսելու ընթացքում սովորողն ավելի ուշադիր է լսում իր խոսքն ու գտնում է իր սխալ ձևակերպած միտքը, անտեղի արտասանած բառն ու փորձում է հաջորդ անգամ չկրկնել: Բանավոր խոսքի մշակման և զարգացմանը զուգահեռ չենք մոռանում նաև հետևել գրավոր խոսքին: Հոդվածում առանձնացված են նաև գրավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները։

13-րդ պարապմունք

Նախագծերի կազմում

Կազմել ընթերցողական- ստեղածագործական մեկ նախագիծ, իրականացնել սովորողների հետ, արդյունքը հրապարակել բլոգում:

Ընթերցողական նախագիծ և արդյունք

6. Գնահատում

1-ին պարապմունք

Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին

Կարդալ չափորոշչի համապատասխան գլուխը, քննարկել

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները /Հանրակրթության պետական չափորոշիչ

ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

43. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

45. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

46. 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

48. Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

49. Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

53. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:»:

2-րդ պարապմունք

Ծանոթանալ, անդրադառնալ կրթահամալիրի գնահատման փորձին

Կարդալ հոդվածներից առնվազն երկուսը, բլոգում հրապարակել, գրախոսել

Ձևավորող կամ ուսուցանող` կառուցողական գնահատում

Գնահատման մասին ներկայացված է Հանրակրթության պետական չափորոշչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժնում: Ըստ այդ սկզբունքների` հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումը սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:Հեղինակը այդքան էլ համաձայն չէ գնահատման ձևի հետ, ըստ նրա՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։ Հեղինակը  հոդվածում անդրադառնում է աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձին և ուսուցման մեթոդական մշակումներին։

Որպես գնահատման այլընտրանքային օրինակ ներկայացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի  գնահատման կարգը։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»: Սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Լիլիթ Սահակյան. «Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծը կրտսեր դպրոցում

«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծը կրթահամալիրի կրտսեր դպրոցում բավականին հետաքրքիր, միևնույն ժամանակ կարևոր նախագիծ է, որի ընթացքում սովորողները ձեռք են բերում նոր հմտություններ, կարողություններ՝ անընդհատ փոփոխման մեջ գտնվող, շարունակ յուրացվող ու զարգացող։ Նախագիծն առաջադրում է խնդիրներ, ըստ որոնց սովորողը նախ՝ պիտի կարողանա նոր միջավայրին հարմարվել և փոխհարաբերություններ ստեղծել ուսուցչի, այլ սովորողների հետ, ինչի արդյունքում էլ կզարգացնի իր հմտությունները։ Նա պիտի աստիճանաբար տիրապետի ինքնասպասարկման հմտություններին, դրսևորի ինքնուրույնություն։«Ես կարողանում եմ» նախագիծը նախ՝ հիանալի հնարավորություն է ընձեռում սովորողին՝ ցույց տալու ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչը նա անում է շնորհիվ իր մեդիահմտությունների։ Եվ ապա՝ հնարավորություն է տալիս ծնողին ներառվելով ուսումնական գործընթացին՝ անմիջական մասնակիցը դառնալ այդ ծրագրի, ինչպես նաև հետևել սովորողի առաջընթացին տանը և դպրոցում բոլոր ուղղություններով։