Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

https://maps.app.goo.gl/3UtWHXBfJ4pNDfYf6

Օրը` սեպտեմբերի 25, 2021

Մեկնում` ժամը՝ 10։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 15:30-16։00 սահմանում Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1, 1.2 դասարանների սովորողներ, 5 տարեկաններ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Թորոսյան, Արմինե Մակվեցյան, Անուշ Աթայան, Մանե Հարությունյան

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը

Խնդիրները՝Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,

Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցուցակի կազմում,

Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,

Առաջին օգնության տարրական կանոնների մասին,

Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասինՔարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։

Նախագծի ընթացքՄեկնում,Տեղանքի ուսումնասիրություն,նախաճաշի կազմակերպում,եղևնիների բացատում նկարչական պլեների կազմակերպում,քայլք ջրամբարը տեսնելու,օրվա ավարտին՝ ծիսական երգ-պար,վերադարձ։

Ամփոփում

Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։

Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Անհրաժեշտ պարագաներ՝

Ուսապարկ

Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)

Բրդուճներ

Թաց և չոր անձեռոցիկներ

Ջուր-ջրաման-թերմոս

Արևապաշտպան գլխարկ

Հարմար հագուստ, կոշիկ

Բուժական արկղիկ

Գուաշ կամ ջրաներկ, ջրաման, վրձիններ, թուղթ

Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Հեռադիտակ

Կողմնացույց

Ճամփորդ սեբաստացին

չի ուշանում

չի տրտնջում

չի հոգնում

չի խուսափում դժվարություններից

օգնում է ընկերոջը

մաքուր է պահում շրջապատը

կարգապահ է

լուսաբանում է,

պատմում, ներկայացնում է

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Ճամփորդական ուղեցույց

Ճամփորդի երաժշտական ուղեցույց

Ընթերցումների ընտրանի

Առողջագետի արկղիկ