https://goo.gl/maps/5i8G4dF3amx

Հայրենագիտական-ճանաչողական նախագծին ընդառաջ  իրականացնել  հայրենագիտական քայլարշավ Հրազդանի կիրճում, իրականացնել ֆոտոպլեներ, նկարչական պլեներ գետափին։

Օր՝  

Մեկնում՝ 10:00

Վերադարձ՝ 13:30

Մասնակիցներ՝ 1- 2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝  Կարինե Խառատյան, Արմինե Մակվեցյան, Անուշ Թորոսյան, Ալինա Աղասյան

Ճանապարհը — ՀԱԹ — Հրազդանի կիրճ  /սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից/ — Մանկական երկաթուղի

Նպատակը և խնդիրները

Մասնակիցների  ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում: Աշնան դիտարկում։

Խնդիրները՝

  • գործունեության նախատեսում և իրականացում
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
  • հավաքել ճամփորդական ուսապարկը
  • ուսումնասիրել միջավայրը
  • կատարել հանրօգուտ աշխատանք, պահպանել մաքրությունը
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • քայլքով անցնել Զանգվի ափով, դիտարկումներ կատարել, իրականացնել լուսանկարչական պլեներ
  • Գետափին նկարչական պլեների իրականացում

Ճամփորդության ընթացքը
Հ
ամացանցից ֆիլմերի դիտում Զանգվի, Երևան քաղաքի մասին։
Նախատեսվում է քայլարշավով անցնել Հաղթանակ կամրջի և սբ․ Սարգիս եկեղեցու մոտով անցնող քայլուղիով, մանկական երկաթգծով մարզական քայլքով հասնել դեպի Մանկական երկաթուղի։
Ճանապարհին իրականացնել էկո-նախագիծ (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, ծանոթանալ/որոշել/ գետի ձախ ու աջ ափերը։

Ճանապարհի նկարագրություն՝

Րաֆֆու փողոց-Բաբաջանյան փողոց- Ծովակալ Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Մանկական երկաթուղի

Ընթացքը՝

10:00 

Մեկնում «Հյուսիսային» դպրոցի մուտքի մոտից՝   ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա: Սբ․ Սարգիս եկեղեցու մոտքից քայլքով հասնել Մանկական երկաթուղի։

Քայլարշավ,  լուսանկարչական պլեներ ճանապարհին, նկարչական պլեներ գետափին, «Մանկական» երկաթուղուն հարակից բացատում։

  1. Քայլարշավ Հրազդանի կիրճում
  2. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  4. Լուսանկարչական և նկարչական  պլեների իրականացում

13:30 Վերադարձ Հյուսիսային դպրոց

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

  • Արևապաշտպան գլխարկ
  • Սպորտային հարմարավետ հագուստ, կոշիկ
  • Տաք հագուստ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման, ներկեր, վրձիններ, Նկարչական պարագաներ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բժշական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ
  • Անհատական հիգիենիկ պարագաներ/թաց և չոր անձեռոցիկներ/
  • Ախտահանիչ միջոցներ

Արդյունքում՝  

  • տեսանյութեր և ռադիոնյութեր
  • պատումներ
  • ֆոտոշարեր