Ուսումնական ամառ 2021

Նախագծի մասնակիցներ — «Հյուսիսային» դպրոցի 1-2 դասարան

Ժամանակահատվածը —  հուլիս — օգոստոս ամիսներ

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Ինքնուրույնության դրսևորման զարգացում.

Բանավոր խոսքի զարգացում․

Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում․

Ընտանեկան դպրոց

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ

Նախագծի ընթացքը՝

Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։

Ես ճամփորդ եմ․․․

Ամռանը բոլորը սիրում են շատ ճամփորդել, լինել տարբեր վայրերում, բնակավայրերում, տեսարժան վայրերում, ճամբարներում: Ներկայացրեք ձեր ճամփորդական ամառը տեսաֆիլմի տեսքով, ցույց տվեք ձեր գյուղը, այն վայրը, որտեղ հանգստացել եք, պատմեք ձեր անցկացրած օրերի մասին:

Տեսանյութերի յութուբյան հղումը ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am էլ․ հասցեով։

Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը

Ընտանեկան կինոթատրոն (մուլտֆիլմի, ֆիլմի դիտում…)

1. Առաջարկում եմ դիտել հետևյալ մուլտֆիլմերը: Լավ կլինի դու էլ քեզ դուր եկած մուլտֆիլմերն առաջարկես՝ տեսանյութի կամ ձայնանյութի միջոցով :

Ուսուցողական մուլտեր, ֆիլմեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s