Առարկայական ծրագրեր. 2021-2022 ուստարի

Ուսումնական բաղադրիչները․

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

Անգլերեն 1-3-րդ դասարան

Ռուսերեն 1-3-րդ դասարան

Ես և շրջակա աշխարհը

Ֆիզկուլտուրա    

Երաժշտություն

Շախմատ

Մայրենի լեզու, 1-ին դասարան

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների զարգացում.
  • բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում.
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում:

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները.
  • կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
  • զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով, ձայնագրությամբ,  ֆոտոշարքով ներկայացնելու:

  • Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում`  էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, One Drive-ի, մեդիագրադարանի,  դասարանական բլոգի, դասարանական կայքէջի միջոցով:

Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով, բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ, բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:

Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության զարգացմանը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`

Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:

Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում էթվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:

Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել: Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր, օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու շնորհավորանքներ:

Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով /պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:

Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:

Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:

Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական», «Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:

Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`

  • Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին.
  • Բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերի իմաստները.
  • Պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը.
  • Բնութագրել, նկարագրել հերոսներին.
  • Վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ.
  • Պատճառաբանել սեփական կարծիքը.
  • Թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության.
  • Նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար կամ փոխել ավարտը.
  • Նկարագրել ծանոթ առարկաները, երևույթները.
  • Պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին: Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում`
  • Ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել.
  • Փոփոխել ծանոթ հեքիաթները` ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ բ) փոփոխել իրադարձությունները գ) փոփոխել սկիզբը, ավարտը դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել
  • Հորինել նոր, երևակայական հերոսներ.
  • Հորինել հանելուկներ, շուտասելուկներ:

Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա՝

  • Կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստ.
  • Տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել և ընդգծել.
  • Տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը գտնել.
  • 3-4 նախադասությունից կազմված պատմություն հորինել և գրել (մուտքագրել).
  • Շնորհավորանքներ և կարճ նամակներ գրել.
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը.
  • Նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով .
  • Հատուկ անունները գրել մեծատառով:

 Մաթեմատիկայի ծրագիր, 1-ին դասարան

Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են` սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:

Ուսումնական գործիքներ.

Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ (ներբեռնված Smart Notebook ծրագրով), նոթբուք-նեթբուքեր (ներբեռնված Smart Notebook ծրագրով)քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:

Առաջին դասարան -144 ժամ

Կրթական ընդհանուր խնդիրներ

Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել, թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս, աղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին, սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից:

Նախնական մաթեմատիկական պատկերացումներ, առարկաներ, առարկաների հավաքածուներ:

Առարկաների հատկությունները (գույն,ձև, չափս, նյութ ):Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:

Առարկաների կամ պատկերների հավաքածուներ /խմբեր/, որոնք ունեն ընդհանուր հատկություններ:

Հավաքածուների կազմում ըստ ընդհանուր հատկության: Հավաքածուից մասի անջատում:

Քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան:Խորանարդ, ուղղանկյունանիստ, գունդ, քառանիստ (եռանկյուն բուրգ), կոն, գլան:

Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ,միջև-մեջտեղը):

Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով:Նույնքան, շատ, քիչ:

Առարկաների միջև առնչություններ:Մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն:

Տարածական-ժամանակային առնչություններ. Սկզբում-հետո, շուտ-ուշ:

Առաջին տասնյակ

1 թիվը: 1 թվանշանը: Շրջան:

2 թիվը: 2 թվանշանը: Մարդու մարմինը:

3 թիվը: 3 թվանշանը: 3 թվի կազմությունը: Եռանկյուն, կողմերը,գագաթները:

4 թիվը: 4 թվանշանը: 4 թվի կազմությունը: 4-ի սահմանում գումարում և հանում: Քառանկյուն, կողմերը, գագաթները: Քառանիստ, նիստերը, գագաթները:

5 թիվը: 5 թվանշանը: 5 թվի կազմությունը: 5-ի սահմանում գումարում և հանում:

6 թիվը: 6 թվանշանը: 6 թվի կազմությունը: 6-ի սահմանում գումարում և հանում:

Թվերի հավասարությունը և անհավասարությունը: Թվերի համեմատումը և գրառումը: Գումարի և տարբերության անհայտ բաղադրիչի գտնելը:

7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում: Շաբաթվա օրերը:

8 թիվը: 8 թվանշանը: 8 թվի կազմությունը: 8-ի սահմանում գումարում և հանում:

9 թիվը: 9 թվանշանը: 9 թվի կազմությունը: 9-ի սահմանում գումարում և հանում:

O թիվը: 0 թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:

Պարզ խնդիրներ հաշվելու, համեմատելու, գումարման և հանման վերաբերյալ:

Երկրորդ տասնյակ

Տասնյակ: 10 թիվը:

10-ի սահմաններում գումարում և հանում:

Հաշվում տասնյակներով:

Հաշվում տասնյակներով և միավորներով:

Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը:

Երկրորդ տասնյակի թվերի գրառումը:

Թվերի համեմատումը:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն առանց կարգային անցումների:

20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը կարգային անցումներով:

Գումարման քառակուսային համակարգ:

Մեծություններ: Դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ): Չափման միավորներ. սանտիմետր,կիլոգրամ,լիտր, ժամ:

Դրամ:

Ջերմաչափ: Ջերմաստիճանի որոշում:

Մեծությունների հատկություններ:

Պարզ խնդիրների լուծում:

Բանավոր մաթեմատիկա
1-3-րդ դասարան
Ուսուցման նպատակները
Դասընթացի հիմնական նպատակն է. իրական աշխարհի երևույթները
մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն
տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն
մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել,
սովորեն հարցեր տալ:
Դասընթացի խնդիրներն են.
 սովորողների մոտ զարգացնել կայուն հետաքրքրություն դեպի մաթեմատիկան
 զարգացնել սովորողների մաթեմատիկական ընդունակությունները և հետազո
տական կարողությունները
 դաստիարակել սովորողների մոտ խմբային աշխատանքի
զգացողություն և համատեղել
 անհատական աշխատանքը խմբի հետ
 զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը
 զարգացնել սովորողների ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը,
աշխատասիրությունը, հանդուրժողականությունը, նպատակասլացությունը,
համբերությունը
 սովորողների մոտ զարգացնել կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու
կարողություն
 ուսումնասիրությունների ընթացքում համակարգչային ծրագրեր օգտագործելու
կարողություն
 ինտերնետից անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու մշա կելու, ներկայացնելու
կարողություն

Ես և շրջակա աշխարհը, ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր Ես և շրջակա աշխարհը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:

1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Ինձ շրջապատող մարդիկ», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները «Ես և շրջակա աշխարհը» առարկան

1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը: 6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :

1. Ինձ շրջապատող մարդիկ  Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները  Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/  Ծեսեր, տոներ, միջոցառումներ
2. Բնագիտություն  Կենդանի և անկենդան բնություն  Բնագիտական փորձեր  Եղանակային փոփոխություններ  Օրացույց
3. Տիեզերք  Արև, լուսին
4. Բույսերի և կենդանիների խնամք  Բույսերի տնկում, խնամք  Կենդանիների խնամք  Ծառատունկ, ծաղկատունկ  Բակ-պարտեզի խնամք
5. Անվտանգ երթևեկություն  Անվտանգ երթևեկության տարրական կանոններ6. Առողջություն  Անձնական հիգիենա  Առողջ սնունդ, մարզանք  Վատ սովորությունների դեմ պայքար  Անվտանգությունը տանը և դրսում:

Ուսումնական գործունեություն, որն իրականացվում է կրտսեր դպրոցում  Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին  Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում  Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները  Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ  Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…

Նախագծային աշխատանքներ
Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:
Ուսումնական ճամփորդություններ
Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է: Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացնելուց առաջ նախապես պլանավորում ենք մեր անելիքները: Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է այցելել: Նախապես կատարում ենք աշխատանքի բաժանում. մի խումբը ընթացքում պետք է գծի ճանապարհի քարտեզը, մի խումբը՝ ժամանակին հետևի, մյուսները հարցազրույց վերցնեն տեղի բնակիչներից… Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝  ինչ գիտեի,  ինչ չգիտեի,  ինչ իմացա  ինչ հարցեր ունեմ:
Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով, ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դպրոցի ենթակայքում, բլոգում:

Մարմնամարզություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ֆիզկուլտուրա 1-5-րդ դասարան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝ 1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում։
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում։
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում։
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում։
5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը: 6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում։

Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Տեղեկություններ օլիմպիական խաղերի և շարժման վերաբերյալ: Տեղեկություններ անվանի և ազատամարտիկ մարզիկների մասին: Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:
Պատկերացում օլիմպիական խաղերի մասին: Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ 34-ժամ ՝Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /, ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ- /քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/: Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Մագլցմանվարժություններ մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին: Հավասարակշռությանվարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով: Աթլետիկական վարժություններ -30 ժամ Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք օգտագործի անսպառ երևակայությունը որպեսզի ուրախ և աշխույժ անցնի: Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ — 38ժամ 4 դասարան Գիտելիքների հիմունքներ — 6-ժամ Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին: Ֆիզիակական վարժությունների ազդեցությունըառողջության ամրապնդման վրա: Մարմնամարզական վարժություններ — 34-ժամ Շարային վարժություններ- Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև», հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»: Ընդհանուր զարգացնող վարժություններ :Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ, ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ, վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ: Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: Կատարում ենք հետևյալ վարժությունները ամեն մեկը 4-ից 6 անգամ: Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով: Հանգիստ դիրքից կարելի աչքերի պտույտներ կատարել ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, առանց գլուխը շարժելու նայել վերև, ներքև, աջ, ձախ: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ: Շնչառականվարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիսշատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել և արտաշնչել: Մագլցման վարժություններ — մագլցում, սողանցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած,փորի վրա պառկած: Մագլցում մարզապատի վրայով, անցում մյուս մարզապատին, պարանամագլցում,: Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով: Կախեր հենումներ -հենումներ մարզանստարանին, մարզագերանին կախեր մարզապատից, պտտափողից: Աթլետիկական վարժություններ -30 Վազք սովորեցնել վազք բարձր մեկնարկից տալով «Մեկնարկի» հրամանը, որի ժամանակ մարզիկը պետք է մոտենա մեկնարկի գծին, այնուհետև տրվում է «Ուշադրություն» հրամանը, որի ժամանակ մարզիկը իրանով թեքվում է առաջ և «Մարշ» հրամանը երբ պետք է արագ հրվել և վազել 20-30 մետր: Վազք միջին և մեծ քայլերով, վազք արագացումով, հաղթահարելով արգելքներ: Վազք տարբերտեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: Հեռացատկ տեղից, 4-6 քայլով թափավազքով: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Լցրած գնդակի նետում երկու ձեռքով / 1 կգ/ : Ընդհանուր զարգացնող վարժությունների կարևոր պահպանել վարժությունների հերթականությունը պետք սկսել վերի հատվածներից ևավարտել ստորին հատվածներով ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը և մարզիչը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի: Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ — 38 ժամ 5-րդ դասարան Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Դպրոցականի սնունդը և ռեժիմը, վնասակար սովորությունների կործանարար ներգործությունը օրգանիզմի վրա Պատկերացում օլիմպիական խաղերի մասին, հայերի մասնակցությունը: Ֆիզիկական վարժությունների ազդեցությունը առողջության ամրապնդման վրա: Անվտանգության կանոնների պահպանումը մարզասրահում Մարմնամարզական վարժություններ, շարային վարժություններ 24-ժամ Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն, բացազատվել և խտանալ տեղում, շարային քայլք, քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև», հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»: Դարձումներ աջ, ձախ, ետ: Ընդհանուր զարգացնող վարժություններ — Ընդհանուր զարգացնող վարժություններ ձեռքերի, ոտքերի, իրանի տարբեր դրությունների համակցումներ:Սսել մարմնաի վերին վերջույթներից ավարտել ստորին վերջույթներով: Կատարել ոտքերի թափային շարժումների, ոստյունների, կքանիստերի և դարձումների համակցումներ, տեղում և շարժման մեջ: Կատարել ընդհանուր զարգացնող վարժություններ զուգերով,օրինակ՝ «Վերմակ -Դոշակ»: Վարժություններ մեծ և լցված գնդակներով և տարբեր առարկաներով, կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ — կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ: Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: Կատարում ենք հետևյալ վարժությունները ամեն մեկը 4-ից 6 անգամ: Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով: Հանգիստ դիրքից կարելի աչքերի պտույտներ կատարել ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, առանց գլուխը շարժելու նայել վերև, ներքև, աջ, ձախ: Հարթաթաթությանկան խարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ: Շնչառական վարժություններ — Ֆիզիկական վարժություններ կատարելիսշատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել և արտաշնչել Մագլցման վարժություններ — մագլցում, սողանցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած,փորի վրա պառկած: Մագլցում մարզապատի վրայով, անցում մյուս մարզապատին, պարանամագլցում մինչև 2.5-3մ.: հենացատկեր լայնակի տեղադրված այծի վրա ձեռքերի օգնությամբ: Գլուխկոնծի առաջ, ետ, երկու- երեք գլուկոնծի առաջ, ետ: Կանգ թիակների վրա:Հավասարակշռության վարժություններ — քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով, գլխին որևէ առարկա դրած: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ, հայկական ազգային պ արեր- կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով, ծափեր,կքանիստեր, դարձումներ: Կախեր ևհենումներ — հենումներ մարզանստարանին, մարզագերանին կախեր մարզապատից, պտտափողից, կախ ծալված, արտակորված:Կախ դրությունում ոտքերի բարձրացում և իջեցում, ծնկային հոդը ուղիղ: Ձգումներ կախ դրությունից: Աթլետիկական վարժություններ — 16 ժամ Վազք — վազք բարձր մեկնարկից տալով «Մեկնարկի» «Ուշադրություն» «Մարշ» հրամանները, մարզիկը վազում է 20-30 մետր: Վազք միջին և մեծ քայլերով, վազք արագացումով, հաղթահարելով արգելքներ: Վազք տարբեր տեմպերով, արագացումով մինչև 40 մետր, վազք 50 մետր արդյունքի գրանցումով, մաքոքավազք/2անգամ10մ./, կրոս մինչև 1500մ.: Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: Հեռացատկ տեղից, 4-6 քայլով թափավազքով: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում 10-12մետր,հեռավորությունից հորիզոնական և ուղղահայաց, նետում հեռավորությունից թափավազքով: Լցրած գնդակի նետում երկու ձեռքով / 1 կգ/, աջ և ձախ ձեռքով: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժություն ներիհերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի: Մարզախաղեր, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s