«Մուտքի և ելքի» ճամբար․ հերթական հանդիպումը 6 տարեկանների հետ

Այս անգամ «Մուտքի և ելքի» ճամբարի մասնակիցների վերջին խմբի հետ հանդիպումն էր։

2021-2022 ուստարվա 6 տարեկան 1-ին դասարանցիների մուտքը կրթահամալիրի կազմակերպվում է «Մուտքի» ճամբարով։

Օրը սկսեցինք խաղ-ծանոթացումով, որի ընթացքում մասնակիցները հասցրեցին ներկայացնել իրենց նախասիրություններն ու հետաքրքրությունները։

Ծանոթացումից հետո 3-1 դասարանի սովորողների հետ մասնակցեցինք երգուսուցմանը, որի ժամանկ էլ սովորեցին ու երգեցինք «Արևների շարքը»։

Ավելին՝ տեսանյութում․

Երգուսուցումից հետո 3-1 դասարանի սովոորղների և Հասմկ Մաթևոսյանի օգնությամբ սովորեցինք և խաղացինք ազգային խաղերից մեկը, որը կոչվում է՝ «Մամի-մամի»։

Փոքրիկ ընդմիջում-նախաճաշից հետո էլ աշխատեցինք՝ ծեփեցինք կավով «Հազարան հավքին»։