pb=!1m28!1m12!1m3!1d24392.316257668597!2d44.46490467071831!3d40.163673527720725!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e0!4m5!1s0x406abc422bc26513:0xbacd01ec5c04ce5c!2z1L_VuNW01avVv9Wh1b3VqyDVqdWh1bbVo9Wh1oDVodW2LdWr1bbVvdW_1avVv9W41oLVvywg0JDRgNGI0LDQutGD0L3Rj9GGINC_0YDQvtGB0L_QtdC60YIsINCV0YDQtdCy0LDQvQ!3m2!1d40.1624749!2d44.5024154!4m5!1s0x406abdc739593211:0x88e0a7b9ac5a7a61!2sSebastia%20St,%20Yerevan,%20Armenia!3m2!1d40.1763116!2d44.4583842!5e0!3m2!1sru!2s!4v1521721348334

Օրը՝ հունիսի 11, ուրբաթ, 2021թվական

Մեկնարկը՝ 10։00

Մասնակիցներ՝   Հյուսիային դպրոցի 3-րդ դասարանցիներ

Նպատակը՝ ճանաչել, ծանոթանալ Երևանի քաղաքայն տրանսպորտին՝ տրոլեյբուսին, դրա պատմությանը,  սովորել ճիշտ օգտվել տվյալ տրանսպորտային միջոցից։

Նախապատրաստական փուլ՝

Նախապես սովորողները համացանցից փնտրում, գտնում են  երևանյան, այլ երկրների տարատեսակ տրոլեյբուսների  մասին պատմություններ։ Ընտանիքի անդամների հետ հարցազրույցների, հիշողություների մասին նյութեր հրապարակում անհատական բլոգներում։

Ճամփորդության ընթացքը՝

Սովորողների հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքից՝   Սեբաստաիա փողոցից տրոլեյբուսով տեղափոխվում ենք Գարեգին Նժդեհի  հրապարակ, այնտեղից երթուղին շարունակում մեկ ուրիշ տրոլեյբուսով և տեղափոխվում Արշակունյաց պողոտա: Ճանապարհին հարցազրույց վերցնում վարորդից, ուղևորներից, տրոլեյբուսի մասին  տեղեկություններ և հիշողություններ հավաքում  տարեց ուղևորներից:

Այցելություն Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: Այգում նկարչական և լուսանկարչական  պլեների իրականացում՝ «Ծառերը որպես բնության հուշարձաններ» նախագծի շրջանակում:

Անգլերենով և ռուսերենով պատմում, ներկայացնում Երևան քաղաքը։

Արդյունքը՝