Մայրենիի մայիսյան ֆլեշմոբի արդյունքները և մասնակիցները․

Լիա Սողոմոնյան

Դաշտերում՝ ուր ապրում էին գույզգույն ծաղիկները, որտեղ ծաղկից ծաղիկ էին թռչում ժրաջան մեղուները, բոլոր ծաղիկներն իրար նման էին։ Բայց մի ծաղիկ կար, որը տարբերվում էր մյուսներից։ Նա ուներ գունավոր թերթեր և նրա նեկտարը գունավոր էր։ ՈՒ երբ մեղուները պատրաստում էին մեղր, մեղրը գունավոր էր լինում։ ՈՒ մեղրը շատ քաղցր էր լինում։ Մի անգամ մեղուները այնքան կերան, որ նրանց ատամները ցավեցին։ Դրանից հետո մեղուները հասկացան, որ շատ քաղցր ուտել չի կարելի։

Շարունակել կարդալ

Մուտքի ու ելքի ճամբար. 31.05-ի ամփոփում

«Մուտքի ու ելքի» ճամբարի երրորդ հանդիպումն էլ մայիսի 31-ին էր։ Նորաթուխ սեբաստացիները 3-րդ դասարանցիների հետ երգեցին, խաղացին, կավով թռչուններ ու կատուներ ծեփեցին։

Բարևախաղ-ծանոթացում

Երաժշտական պարապմունք հանդիպումով ավարտեցինք օրը։

Ամփոփումը՝ Մանուշակ Աբրահամյանի