Ամառային ուսումնահետազոտական ճամբարի շաբաթվա նախագիծ — մայիսի 31- հունիսի 4

ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿՀԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի տևողությունը — Մայիսի 31-ից հունիսի  11-ը:
Նախագծի իրականացման վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր(Հյուսիսային դպրոց)
Նախագծի մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը և խնդիրները

Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում սովորողների  հետ:
Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների օգնությամբ սովորողների գիտելիքների ամրապնդում, յուրացում ֆիզիկական և մեդիամիջավայրում, ինքուրույնության արձանագրում:
Խմբով աշխատելու կարողությունների և հմտություների ձեռք բերում և փոխանցում:
Լողալու, մարզվելու, ճամփորդելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների զարգացում:
Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների  միջոցով բանավոր խոսքի  զարգացում:
Տարբեր մաթեմատիկական, տրամաբանական խաղերի, բանավոր հաշվարկների միջոցով մտքի ճկունության  ձևավորում:

Շարունակել կարդալ