«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ
Բարձունքը՝ — Թեժառույքի վանք

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.

Վայրը՝ Մեղրաձոր՝  «Թեժառույք» Վանական համալիր՝

Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Armenia1

Հեռավորությունը Հյուսիսային դպրոցից՝ 75 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 21 րոպե

Երթուղին, կանգառները`Երևան-Մեղրաձոր-Մարմարիկ գետի ձախ ափ-Թեժառույքի վանական համալիր

Եղանակի կանխատեսումը՝ այստեղ

Ճամփորդության ամսաթիվը՝ Մայիսի 28

Մեկնումը դպրոցից՝ 9:30

Ժամանումը դպրոց՝ 16:00

Ճամփորդության  ղեկավարը՝ Կարինե Խառատյան

Օգնականը՝ ծնողներ

Մասնակիցները՝ 3.1 դասարանաի սովորողներ, ծնողներ՝

Ճամփորդության նպատակը՝

  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով։
  • Բարձունքի հաղթահարում:

Խնդիրները՝

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
  • Տեղեկատվության փնտրտուք
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին
    տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական
    գործընթացին
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում:

Նախապատրաստական փուլ․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը

Սովորողների հետ վերհիշում և թվարկում ենք Հայսատանի մարզերը, համացանցում տեղեկություններ են փնտրում տեղանքի մասին: Google.map ծրագրով գտնում  և ուսոևմնասիրում են տեղանքը:

Նույն ծրագրի օգնությամբ հաշվում են Երևանից-Մեղրաձոր (Թեժառույքի վանական համալիր) հեռավորությունը՝ մեքենայով, ոտքով: Երկու դեպքերում հաշվարկում ճամփորդության ընթացքը (տևողությունը): Ծրագիր 1

Դիտում են կրթահամալիրի սովորողների նախկին ճամփորդությունների հաշվետու ֆիլմերը՝ 12/ կցված են ուսումնական ռեսուրսներ, սովորողների կողմից ստեղծված տեսանյութեր՝ դիտման համար

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, 
ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Հանրօգուտ աշխատանքների իրականացում

Բույսերի, տերևների, քարերի տեսակների ուսումնասիրում
Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Իրակացման փուլ`խնդիրները, գործունեության համառոտ նկարագրությունը

Հաղթահարում ենք Թեժառույքի բարձունքը, ուսումնասիրում տեղանքը, վանական համալիրը, աղբից մաքրում տարածքը, լուսանկարում:

Մարմարիկ գետի ափին կարդում են Թումանյան, Աղայան և երգում են Կոմիտաս:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Կողմացույց

Ամփոփում․ խնդիրները, գործունեության համառոտ նկարագրություն

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին բլոգում, զարգանում է բանավոր խոսքը
  • Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ
  • ՏՀՏ հմտություններ` պրեզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում, ուղիղ եթերներ սոցցանցերով