«Մուտքի և ելքի» ճամբար

«Ելք ու մուտք» նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, 2021-2022 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Իրականացման տևողությունը՝ մայիս-հունիս ամիս
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան

Ընթացքը

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաքի օրերին նախատեսվում է 8-ից 10 հոգիանոց 1-ին դասարանցի սովորողների հանդիպում 3-րդ դասարանցիների հետ։ Այդ օրերին 3-րդ դասարանցիները «Ելք» ստուգատեսի շրջանակում 1-ին դասարանցիներին կփոխանցեն իրենց հմտությունները, 1-ին դասարանցիներն էլ նոր կարողություն-հմտություններով մուտք կգործեն սեբաստացիական աշխարհ։

Օրակարգում՝

10:00` Հանդիպում Հյուսիսային դպրոցում
10:10 -10:40`Ընդհանուր պարապմունք Հասմիկ Մաթևոսյանի հետ
Երգուսուցում՝ Արևների շարք․«Արև, արև, արի դուրս», «Այ, արևը, արևը», Ազգային խաղ՝ ճվիկներ
Բանաստեղծության ուսուցում՝ «Առավոտը գյուղում»
10:45 — 11:00`Բացօթյա նախաճաշ
11:00 — 11:40`Կավագործություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում. Ալիս Գևորգյանի հետ
11:45 — 12:00` Օրվա ամփոփում հարցազրույցի տեսքով

Մայիսի 24, երկուշաբթի
Մասնակիցներ՝

  1. Հարությունյան Դանիել
  2. Գալստյան Լուսե
  3. Ալանակյան Եվա
  4. Մարտիրոսյան Արուս
  5. Ենոկյան Էմիլի
  6. Ռոստոմյան Անի
  7. Նշանյան Նարեկ
  8. Պողոսյան Գևորգ
  9. Մարկոսյան Մերուժան
  10. Մելքոնյան Նոէմի

Մայիսի 27, հինգշաբթի
Մասնակիցներ՝

  1. Մինասյան Գագիկ
  2. Ջանիբեկյան Բելլա
  3. Ավետիսյան Տիգրան
  4. Հովհաննիսյան Տիգրան
  5. Հարությունյան Ադել
  6. Ծատրյան Հայկ
  7. Ղահրամանյան Գաբրիելա
  8. Աշուղյան Օդրի

Մայիսի 31, երկուշաբթի
Մասնակիցներ՝

  1. Կարապետյան Վահագն
  2. Սարգսյան Ռուզաննա
  3. Յուրի Ագջոյան
  4. Անահիտ Գրիգորյան
  5. Անտոնյան Յանա
  6. Գրիգորյան Միլա
  7. Արթհանիան Վիլյամ
  8. Արթհանիան Քեվին
  9. Ղազարյան Լիլի
  10. Բեյբության Մարիա

Հունիսի 3, հինգշաբթի
Մասնակիցներ՝

  1. Աղաջանյան Արինե
  2. Ղազարյան Սոֆի
  3. Ավետիսյան Դայանա
  4. Ստամբոլցյան Համազասպ
  5. Կարախանյան Արփի
  6. Յուզբաշյան Արտաշես
  7. Գևորգյան Շաքե
  8. Ավետիսյան Եվա
  9. Մովսիսյան Մարկ
  10. Մովսիսյան Սոնա

Ամփոփումները՝ ստորև․

Մայիսի 24, երկուշաբթի

Մայիսի 27, հինգշաբթի

Մայիսի 31, երկուշաբթի

Հունիսի 3, հինգշաբթի

Ուսումնական նյութեր

Առավոտը գյուղում

Ղ.Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Արևների շարք

Արև, Արև, դո՛ւս արի

Արև, արև, դու՛ս արի
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ:

Արեգակ

Արև, արև, ե՛կ, ե՛կ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-սև ամպեր, հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք՝ նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, ե՛կ, ե՛կ,
Նախշուն քարին վե՛ր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը, տե՛ս, տե՛ս,
Պսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՛ր եկ:

Այ, արևը, արևը

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:
Խընձորը ծառի վըրա,
Այ արևը, արևը,
Սոխակը սարի վըրա:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Արև ելավ էն սարից,
Այ արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարից:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Հենց որ ծագի արևը,
Այ արևը, արևը,
Քեզի ղըրկեմ բարևը:
Ում տամ տանի բարևը:

Այ արևը, արևը,
Ում տամ տանի բարևը:X2

Ազգային խաղ․ ճվիկներ

Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
Թռավ, գնաց արվու եզրիկ,
Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:

***

Ճի՜վ — ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s