«Մուտքի և ելքի» ճամբար

«Ելք ու մուտք» նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, 2021-2022 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Իրականացման տևողությունը՝ մայիս-հունիս ամիս
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան

Ընթացքը

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում, հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաքի օրերին նախատեսվում է 8-ից 10 հոգիանոց 1-ին դասարանցի սովորողների հանդիպում 3-րդ դասարանցիների հետ։ Այդ օրերին 3-րդ դասարանցիները «Ելք» ստուգատեսի շրջանակում 1-ին դասարանցիներին կփոխանցեն իրենց հմտությունները, 1-ին դասարանցիներն էլ նոր կարողություն-հմտություններով մուտք կգործեն սեբաստացիական աշխարհ։

Շարունակել կարդալ