Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլումն է իրենից ներկայացնում։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 և 3․1 դասարանի սովորողներ

Օրերը, ժամը ՝ մայիսի 11 ժամը 12։00

Նպատակը և խնդիրները՝

  • Սովորողներին ծանոթացնել հայկական ծիսական տիկնիկներին, դրանց պատրաստման առանձնահատկություններին, դերին։
  • Համբարձման տոնին ընդառաջ պատրաստել Համբարձման ծիսական տիկնիկներ` Ծաղկամեր, Արուսիկներ։

Աշխատանքի ընթացքը՝

《Տոնացույց》 ժողովրդական թատրոնի արտիստ, գրող, վանեցի Թամար տատը կներկայացնի այն նյութերը որոնցով պետք է պատրաստվեն ծիսական տիկնիկները։ Պատրաստման ընթացքում կպատմի, կներկայացնի տիկնիկի խորհուրդը, տիկնիկը դերը, կարևորությունը ու գործողությունները ծեսի ընթացքում։ Տիկնիկագործության ընթացքում նաև կսովորենք Համբարձման ծիսական երգերից։

Արդյունքում կունենանք ծիսական տիկնիկներ, որոնցով կմասնակցենք Համբարձման ծեսին։

Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։

Նախագծի պատասխանատուներ` Լիանա Ռոզիկյան, Կարինե Խառատյան

Նախագիծը բաց է, կարող են միանալ տիկնիկագործությամբ հետաքրքվող այլ անձինք։

Աղբյուրը` Լիանա Ռոզիկյանի ուսումնական բլոգ։