Ուսումնական գարուն. առցանց աշխատանքներ մարտի 22-ից մարտի 28-ը

Ուսումնական գարուն նախագիծ

Ժամանակահատված — Մարտի 25-ից մարտի 28-ը։

Ուսումնական գարուն նախագծի շրջանակում սովորողները տանից աշխատում են հեռավար, ուսումնական տեսանյութերի, ձայնագրությունների օգնությամբ, որոնք բլոգներում տեղադրելով ներկայացնում կատարած աշխատանքները:

Աշխատանքները նախատեսված է Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողների համար:
Կարող են միանալ նաև այլ ցանկացողներ մյուս դպրոցներից:

Նպատակը

  • Ընթերցանության խթանում։
  • Առցանց հարթակներով ուսումնական աշխատանքներ իրականացնելու օգնությամբ մեդիահմտությունների յուրացում, զարգացում:
  • Շրջակա միջավայրի դիտարկման, ընթերցողական տարբեր աշխատանքների  օգնությամբ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, նոր գիտելիքների ձեռք բերում, յուրացում։
  • Բնագիտական փորձերի օգնությամբ հետազոտական, բնագիտական հմտությունների յուրացում և զարգացում։
  • Տարբեր մաթեմատիկական, կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկական, վերլուծողական մտածողության զարգացում։

Նախագծի ընթացքը

Ես և շրջակա աշխարհը

  • Պատմի՛ր գարնանը տեղի ունեցող փոփոխությունների  մասին․
  • Քո տան պատշգամբից, պատուհանից, բակից դիտարկի՛ր դրսում գտնվող բույսերի, թփերի, ծաղիկների, ծառերի հետ տեղի ունեցող փոփոխությունները։ Դիտարկի՛ր նաև օրվա եղանակային փոփոխությունները։  Լուսանկարների, տեսագրությունների և պատումների օգնությամբ աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ և հղումն ուղարկի՛ր ուղարկի՛ր k.kharatyan@mskh.am էլ․ հասցեին։
  • Շուտով զատկի ծեսն է մոտենում․ ցանի՛ր որևէ հացահատիկ և դիտարկի՛ր ծլման ընթացքը՝ լրացնելով ածիկի օրագիրը։

Ընթերցասերի անկյուն

  • Ընտրի՛ր որևէ գիրք, հեքիաթ կամ էլ պատմություն։ Կարդա՛ այն և պատմի՛ր կարդացածիդ մասին։
  • Փոքրիկ տեսաֆիլմ պատրաստի՛ր քո կարդացածի մասին և ներկայացրո՛ւ, թե ինչո՞ւ հենց դա պետք է կարդան, ինչո՞վ է այն առանձնանում մյուսներից։
  • Գրքերի առաջարկները ստորև․

Բնագիտական և տեխնոլոգիական գործունեություն

Բնագիտական և կառուցողական փորձեր, խաղեր իրականացրո՛ւ  մեծահասակների օգնությամբ։Կարող ես օգտվել այս օրինակներից․

Օրինակ 1
Օրինակ 2
Օրինակ 3
Օրինակ 4
Օրինակ 5
Շատ ավելի օրինակներ` այստե’ղ:

Պատրաստի՛ր որևէ երաժշտական գործիք։ Կարող ես օգտվել նշված հղուներից։

Երաժշտական գործիքների օրինակներ․

Օրինակ 1
Օրինակ 2

Առցանց ճամփորդություն կատարի՛ր աշխարհի թանգարաններով։ Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած թանգարանը, նրանում առկա հավաքածուները։

Թանգարանների ներկայացրած հավաքածուներն՝ այստե՛ղ։

Մաթեմատիկական գործունեություն

Մաթեմատիկական առցանց խաղեր խաղա․
Խաղերն ` այստե’ղ:

Ուշադրությունը և հիշողությունը զարգացնող խաղեր:

Ընտրել և հավաքել փազլները:

Երաժշտական գործունեություն

«Ծաղկազարդի ծեսի» շրջանակում «Գովք բնության, ծառ ու ծաղկի» երաժշտական ֆլեշմոբ

  • Ընտանիքիդ հետ միասին ընտրեք  բնության, ծառ, ծաղկունքի գովքի երգերից 1-2 երգ, երգեք, տեսագրեք և ուղարկեք հետևյալ  էլ․ հասցեին՝ hasmik.matevosyan@mskh.am :
  • Պետք է  տեսագրությունները լինեն կոկիկ, գեղեցիկ հագուստներով, հնարավորինս բացօթյա միջավայրում՝ այգի, պարտեզ, խաղահրապարակ, պատշգամբ, տան գեղեցիկ անկյուն և այլն․․․․
  • Ցանկալի է տեսաֆիլմում երևա ձեր միջավայրի գարունը իր ծաղիկ, ծառներով, գեղեցկությամբ….
  • Բացի երգերից՝ Ֆլեշմոբին կարող եք միանալ գործիքային գեղեցիկ կատարումներով:
  • Բոլոր աշխատանքները հանրայնացվելու են:

Երգացանկ՝

  1. Խնկի ծառը ծաղկել է
  2. Մեր դռանը խնկի ծառ
  3. Ծառս ի ծաղկեցավ
  4. Կանաչացավ ծառն ի խնկին
  5. Ախ,գարուն է
  6. Բարի լույսի զանգեր
  7. Սար, սար
  8. Օրհնյալ բարերար Աստված
  9. Մանդրիկ թփիկ
  10. Եղնիկ, դու որ սարն ես

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ։ Այս հղումով կարող ես գտնել երգերի բառերն ու կարաոկեները։

Արդյունքներն ու ամփոփումն՝  այստե՛ղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s