«Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Անվանումը — «Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Ուսումնական, ճանաչողական հմտությունների փոխանցում, զարգացում

Զատկին նախորդող շաբաթը  սովորողներից յուրաքանչյուրը պատրաստում է զատկական օրացույց։ Օրացույցի օգնությամբ սովորողի մոտ ձևավորվում և զարգանում են մաթեմատիկական, գրաֆիկական՝ աղյուսակային պատկերներ ստեղծելու հմտությունները և կիրառումը։

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով, գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարդուկների ստեղծում։/սովորողներն արդեն իսկ ցանել էին ածիկները/

Ածիկացանից հետո լրացնել ածիկի օրագիրը, որտեղ պետք է նշել, թե ինչպես է ընթանում ածիկի աճը՝ ծլելը, աճելը, բարձրանալը։

Ներբեռնի՛ր ածիկի օրագիրն ու լրացրո՛ւ — Ածիկի օրագիր

Զատկածառ
Զատկածառը զատկի տոնը խորհրդանշող ծառն է, որը կարելի է պատրաստել ծառի էտած ճյուղերից։ Ծառի էտած ճյուղերը զարդարում են ներկած ձվիկներով, զատկին համապատասխան այլ կերպար խաղալիքներով։

Մայրենի, լեզվագործունեություն
Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ։
Ռոդարիական հնարքների կիրառմամբ ընտրելով տարբեր  զատկական բառեր կազմում ենք բառային երկանդամներ։

Մեդիատեխնոլոգիա — Google  որոնողական համակարգի օգնությամբ սովորողին սովորեցնել համացանցից անհրաժեշտ նյութերի փնտրումը։
Ծեսի ընթացքում սովորողը կփնտրի  ծեսին  առնչվող հետաքրքիր նյութեր։

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։

Ես և շրջակա  աշխարհը — Ձվի, զատիկի/միջատի/,  ցորենի,  հատիկների, չամիչի, սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկությունների  հավաքում, բնագիտական փորձերի կատարում։

Տեխնոլոգիական գործունեություն — Ներկել ձվիկները, զարդարել զատկածառը:

Զատկական ընթերցանություն

Զատկի տոնը տարբեր երկրներում։

Զատկի ընտանեկան ընթերցարան — աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգ։

Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ մարտի 22-26-ը

Ժամանակահատվածը — մարտի 22-ից 26-ը
Կազմակերպումը՝ ֆիզիկական միջավայր, առցանց-հեռավար

22 մարտ, երկուշաբթի

10։00 — 12։00 — «Մուտք» ճամբար 2021-2022 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար
12։00 — 12։30 — ընդմիջում
12։30 — 14։00 — երգչախմբի պարապմունք
14։00 — 15։00 — Դասարան-լաբորատորիայի բարեկարգում, դասավորում
15։00 — ից — ինքնակրթություն

Շարունակել կարդալ

Ուսումնական գարուն. առցանց աշխատանքներ մարտի 22-ից մարտի 28-ը

Ուսումնական գարուն նախագիծ

Ժամանակահատված — Մարտի 25-ից մարտի 28-ը։

Ուսումնական գարուն նախագծի շրջանակում սովորողները տանից աշխատում են հեռավար, ուսումնական տեսանյութերի, ձայնագրությունների օգնությամբ, որոնք բլոգներում տեղադրելով ներկայացնում կատարած աշխատանքները:

Աշխատանքները նախատեսված է Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողների համար:
Կարող են միանալ նաև այլ ցանկացողներ մյուս դպրոցներից:

Նպատակը

  • Ընթերցանության խթանում։
  • Առցանց հարթակներով ուսումնական աշխատանքներ իրականացնելու օգնությամբ մեդիահմտությունների յուրացում, զարգացում:
  • Շրջակա միջավայրի դիտարկման, ընթերցողական տարբեր աշխատանքների  օգնությամբ բանավոր և գրավոր խոսքի զարգացում, նոր գիտելիքների ձեռք բերում, յուրացում։
  • Բնագիտական փորձերի օգնությամբ հետազոտական, բնագիտական հմտությունների յուրացում և զարգացում։
  • Տարբեր մաթեմատիկական, կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկական, վերլուծողական մտածողության զարգացում։
Շարունակել կարդալ