Աղայանական-ռոդարիական ստուգատես

Մասնակիցներ՝ 3-րդ  դասարանի սովորողներ

Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը:

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմությունների հորինում և հրապարակում
  • Թարս հարցեր՝ շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու․․․
  • Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն․․․
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)

Ստեղծագործական, երևակայության զարգացմանը խթանող աշխատանքը կարելի է սկսել նաև այսպես․

Ընտրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը կարելի է վերցնել հենց քեզ ծանոթ հեքիաթներից, պատմություններից, ոտանավորներից։
Օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  ևս հինգ բառ: Ստացվում է, որ արդեն ունես 10 բառ, որով կարող ես որևէ պատմություն հորինել։

Գործողությունների  ընթացքը

  • Ռոդարի և տեխնոլոգիա- հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները: Դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ:

Ուսումնական նյութեր.

Ստեղծագործությունների աղբյուրը՝  «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում, ենթակայքում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s