«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես


Տեխնոլոգիա + Ես և շրջակա աշխարհը + Երաժշտություն առարկաների աշխատանքային նախագիծ:

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանցիներ
Տևողություն՝  Մարտի 1-ապրիլի 7

Նախագծի շրջանակում իրականացվող նախագիծն է նաև դպրոցի համերգ-խաղերգը՝

«Խաղերգով- խաղով՝ Անգեղի հարսանիք»


Նախագծի նպատակն ու խնդիրները
Տեխնոլոգիա + Ես և շրջակա աշխարհը + Երաժշտություն  առարկաների միջոցով սովորողների մոտ կարողություների և հմտությունների ձևավորում:
Ցուցահանդեսի մասնակցում։
ստեղծագործական երևակայության զարգացում
տեխնոլոգիական հմտությունների զարգացում
մեդիահմտությունների զարգացում
անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին։

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բաց արվեստանոց

Իրականացման ընթացքը
Առաջին փուլ

  • Մայրիկների, ուսուցիչների դիմանկարների ստեղծում գույներով, մատիտներով և գուաշներով, Paint նկարչական ծրագրով նկարների փոխակերպում այլ նկարի։
  • Պատումների և ձայնագրությունների շարքի ստեղծում։
  • Կավից կախազարդերի պատրաստում։

Երկրորդ փուլ

Գույներ և ազդեցություններ ցուցահանդես դպրոցի բակում:

Ծնողական հանդիպում առաջին դասարան դիմած սովորողների ծնողների հետ

Մարտի 26-ին,  ժամը` 11:00-ին, ծնողական հանդիպում — սեմինար առաջին դասարան դիմած սովորողների ծնողների հետ:
Հանդիպման վայրը՝  Հյուսիսային  դպրոց (Րաֆֆի 69/1)
Օրակարգում՝

Ընդհանուր պարապմունք՝ երգ, պար
Հարց ու պատասխան
Ուսումնական պլաններ և կարգեր

Պայմանագրեր

«Մուտք» ճամբար 2021-2022 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար

«Մուտք կրթահամալիրր». 2021-2022 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար։

Մարտի 22 — 24, ժամը՝ 10։00 — 12։00
Մարտի 26 — հանդիպում ծնողական համայնքի հետ, ժամը՝ 10։00

Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1)։

Ճամբարի ղեկավարներ՝ 2021-2022 ուսումնական տարվա 1-ին դասարանի դասվարներ՝ Կարինե Խառատյան, Մանուշակ Աբրահամյան, Սիդոնյա Վիրաբյան

Մասնակիցները՝ 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ, դպրոց փնտրող-չկողմնորոշված սովորողներ։

Խնդիրները՝ հեղինակային կրթական ծրագրին ծանոթացում, ընկերության հաստատում։

Բովանդակությունը՝

Շարունակել կարդալ