Ապրիլ ամսվա ուսումնական օրացույց

Մարտի 5-ապրիլի 7՝
«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
հասարակագիտական նախագծերի ստուգատես

Մարտ ամսվա ամփոփում/հաշվետվություն

Մարտ ամսվա դասարանական ուսումնական օրացույցն՝ այստե՛ղ։
Դասվարի անհատական աշախատակարգն՝ այստե՛ղ։

Գարնանային մանկավարժական բաց ճամբարի աշխատակարգն` այստե՛ղ։

Դասարանական նախագծեր մարտ ամսվա համար․

Այլ աշխատանքներ

  • 2021_2022 ուստարվա առաջին դասարան դիմած ծնողական համայնքի հետ հանդիպում_ մարտի 26
  • 2021_2022ուստարվա առաջին դասարան դիմած սովորողների “Մուտք” ճամբարի կազմակերպում_մարտի 22_24_ը։
  • Մասնակցություն ուսուցչական երգչախմբի պարապմունքներին
  • Մասնակցություն մենթորական հանդիպմանը՝ սեմինարը վարում է մաթեմատիկայի ուսուցիչ, մենթոր Գևորգ Հակոբյանը
  • մասնակցություն ամենշաբաթյա առցանց ժողովների, սեմինարների
  • լողի պարապմունքի կազմակերպում
  • Ընտրությամբ գործունեության խմբի բանավոր մաթեմատիկա դասընթացի կազմակերպում

«Մուտք» ճամբար 6 տարեկանների հետ․ օր առաջին

Այսօր մեկնարկեցինք 2021 — 2022 ուստարվա «Մուտք» ճամբարը 6 տարեկանների հետ։

Բարևախաղ-ծանոթացումով սկսեցինք մեր օրը։ Հասցրեցինք միասին սովորել փոքրիկ խաղիկներ և զատկական երգեր։ Օր ավարտեցինք կավագործությամբ՝ ծեփելով զատկաձվիկներ։

Օրվա մասին՝ տեսանյութերում և նկարաշարով։

«Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Անվանումը — «Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում
  • Ուսումնական, ճանաչողական հմտությունների փոխանցում, զարգացում

Զատկին նախորդող շաբաթը  սովորողներից յուրաքանչյուրը պատրաստում է զատկական օրացույց։ Օրացույցի օգնությամբ սովորողի մոտ ձևավորվում և զարգանում են մաթեմատիկական, գրաֆիկական՝ աղյուսակային պատկերներ ստեղծելու հմտությունները և կիրառումը։

Ածիկ -Զատիկից 20-25 օր առաջ ցորենով, գարիով և այլ հատիկներով հետաքրիր և անսովոր ածիկ-մարդուկների ստեղծում։/սովորողներն արդեն իսկ ցանել էին ածիկները/

Ածիկացանից հետո լրացնել ածիկի օրագիրը, որտեղ պետք է նշել, թե ինչպես է ընթանում ածիկի աճը՝ ծլելը, աճելը, բարձրանալը։

Ներբեռնի՛ր ածիկի օրագիրն ու լրացրո՛ւ — Ածիկի օրագիր

Զատկածառ
Զատկածառը զատկի տոնը խորհրդանշող ծառն է, որը կարելի է պատրաստել ծառի էտած ճյուղերից։ Ծառի էտած ճյուղերը զարդարում են ներկած ձվիկներով, զատկին համապատասխան այլ կերպար խաղալիքներով։

Մայրենի, լեզվագործունեություն
Ծեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեխաները սովորում են  զատկական ասիկներ, հանելուկներ, խաղիկներ, առածներ, ասացվածքներ: Հորինում են հեքիաթներ, պատմություններ, խաղեր, հանելուկներ։
Ռոդարիական հնարքների կիրառմամբ ընտրելով տարբեր  զատկական բառեր կազմում ենք բառային երկանդամներ։

Մեդիատեխնոլոգիա — Google  որոնողական համակարգի օգնությամբ սովորողին սովորեցնել համացանցից անհրաժեշտ նյութերի փնտրումը։
Ծեսի ընթացքում սովորողը կփնտրի  ծեսին  առնչվող հետաքրքիր նյութեր։

Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։

Ես և շրջակա  աշխարհը — Ձվի, զատիկի/միջատի/,  ցորենի,  հատիկների, չամիչի, սոխի ․․․․ մասին հետաքրքիր տեղեկությունների  հավաքում, բնագիտական փորձերի կատարում։

Տեխնոլոգիական գործունեություն — Ներկել ձվիկները, զարդարել զատկածառը:

Զատկական ընթերցանություն

Զատկի տոնը տարբեր երկրներում։

Զատկի ընտանեկան ընթերցարան — աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգ։

Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ մարտի 22-26-ը

Ժամանակահատվածը — մարտի 22-ից 26-ը
Կազմակերպումը՝ ֆիզիկական միջավայր, առցանց-հեռավար

22 մարտ, երկուշաբթի

10։00 — 12։00 — «Մուտք» ճամբար 2021-2022 ուստարվա 1-ին դասարան դիմած սովորողների համար
12։00 — 12։30 — ընդմիջում
12։30 — 14։00 — երգչախմբի պարապմունք
14։00 — 15։00 — Դասարան-լաբորատորիայի բարեկարգում, դասավորում
15։00 — ից — ինքնակրթություն

Շարունակել կարդալ