Ընդունելությունն արդեն սկսված է…

Կարինե Խառատյանն եմ: Արդեն 10_րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ ԵՊՄՀ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ 2021 _ 2022 ուսումնական տարում սիրով սկսելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում ենք  բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծագործ և տարբերվող միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։

Ներկայացնում եմ՝ ուսումնական գործունեությունների ուղղությունները․

  • Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
  • Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում
  • Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում
  • Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում
  • Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում
  • Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում
  • Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
  • Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
  • Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
  • Լող, հեծանվավարություն, վազք։

Միջավայրը.

  • Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
  • Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
  • Լողավազան
  • Բակ՝ կանաչապատ ուսումնական տարածքներով։
  • Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ․

  • Երկարացված օրվա
  • Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
  • Լրացուցիչ կրթություն՝
  • Երաժշտություն (դաշնամուր, ջութակ)
  • Կերպարվեստ (նկարչություն, խեցեգործություն)
  • Շախմատ
  • Մենթալ թվաբանություն
  • Մարմնամարզություն
  • Լող
  • Պար
  • Կարատե

Ուսումնական բլոգ՝

Էլեկտրոնային հասցե՝ k.kharatyan@mskh.am. հեռ՝ (093) 09 73 08
Ծրագրի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան. էլ. հասցե՝ q.nersisyan@mskh.am, հեռ.` (077) 78 82 84
Հյուսիսային դպրոց՝ http://artschool.mskh.am/. հեռ.՝ (010) 73 52 10

1 thought on “Ընդունելությունն արդեն սկսված է…

  1. Ծանուցում՝ Ընդունելություն 2021-2022 ուս․ տարի | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s