Վերնագիրը — «Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ»

Իրականացման օրը — փետրվարի 12
Սկիզբը՝  11։30
Ավարտը՝ — 13։30

Նպատակը և խնդիրները. 

Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:
Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Թումանայանական կերպարների ստեղծում

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես տեղեկություններ ենք հավաքում ճամփորդության վայրի մասին: Օգտվում ենք հետևյալ հարցերից և կետերից

Լրացում — նախորդ ճամփորդությունից առաջ արդեն տեղեկությունները հավաքել, ծանոթացել և շրջել էինք Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան տուն-թանգարանում։ Այս անգամ նախատեսում ենք  «Թատրոն, պաստառ, բեմանկարչություն» ինտերակտիվ կրթական ծրագրով աշխատել Հ․ Թումանայանի հեքիաթներից մեկով։ Նախագծին միանում է նաև ռուսերենի ուսուցիչը։

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • «Ազգային պատկերասրահի» մասին տեղեկությունների որոնում, ընթերցում և փոխանցում
  • Շրջայց պատկերասրահում․ Գործունեության իրականացում

    Ակնկալվող արդյունքները

Ծանոթանում ենք պատկերասրահի հետ, շրջում պատերասրահի սրահներով, դիտում և ծնաոթանում աշխատանքների հետ, առանձանցնում գույներն ու ձևերը։
«Գույներ և ազդեցություններ» նախագծի շրջանակում իրականացնում ենք ստեղծագործական աշխատանք՝ մասնակցելով «Թատրոն, պաստառ, բեմանկարչություն» ինտերակտիվ կրթական ծրագրին։

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։ Կիմանան բեմանկարչության փոքրիկ գաղտնիքները, կկարողանան հերոսին կերպավորել։

Ճամփորդության ամփոփումն՝ այստե՛ղ։