Փետրվար ամսվա ամփոփում/ հաշվետվություն

Փետրվար ամսվա դասարանական ուսումնական օրացույցն՝ այստե՛ղ։
Դասվարի անհատական աշախատակարգն՝ այստե՛ղ։

Դասարանական նախագծեր հունվար ամսվա համար․

Ուսումնական ճամփորդություններն են․

Շարունակել կարդալ

Շնորհավո՛ր տոնդ, Թումանյան պապիկ

Օրը Թումանյանով և թումանայնական ֆլեշմոբով, այս անգամ Թումանյանի պատգամով․

Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի, բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Հ․ Թումանյան

Ահա այս պատգամն ունենալով է «Հյուսիսային դպրոցը»՝ Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ շարունակեց «Հոգատարություն» նախաձեռնությունը, որն այս անգամ կրկին պետք է օգներ Ավետարանոց գյուղում ամեն ինչ կորցրած Համբարձումյանների ընտանիքին։

Շարունակել կարդալ

Բարեկենդան-փորեկենդան

Փետրվարի 14-ը նշվում է որպես բարեկենդանի օր։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Բարեկենդանը տոնել են դիմակահանդեսով, երգերով, խաղով ու պարով։

Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողները երաժշտության դասավանդող Հասմիկ Մաթևոսյանի հետ երգում են և ներկայացնում բարեկենդանյան երգեր։

Դիտեք՝

Ընդունելությունն արդեն սկսված է…

Կարինե Խառատյանն եմ: Արդեն 10_րդ տարին է, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ունեմ բարձրագույն կրթություն. ավարտել եմ ԵՊՄՀ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ եմ 2021 _ 2022 ուսումնական տարում սիրով սկսելու եմ աշխատանքս Հյուսիսային դպրոցի 1-ին  դասարանի սովորողների հետ։
Սիրով սպասում ենք  բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան մեզ հետ մասնակցել բաց, ազատ, ստեղծագործ և տարբերվող միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին։

Շարունակել կարդալ

«Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ». այցելություն «Ազգային պատկերասրահի» Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան մասնաճյու

Վերնագիրը — «Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ»

Իրականացման օրը — փետրվարի 12
Սկիզբը՝  11։30
Ավարտը՝ — 13։30

Նպատակը և խնդիրները. 

Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:
Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Թումանայանական կերպարների ստեղծում
Շարունակել կարդալ