Կարդում ենք և խաղում Թումանյան

«Կարդում ենք և խաղում Թումանյան» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ —3-1 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը — Փետրվար-մարտ  ամիսներ

Նպատակը՝
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ինքնարտահայտվելու հմտությունները ։

Խնդիրները` Հեքիաթների հիման վրա ընտանեկան  ֆիլմերի ստեղծում, Թումանյանի ստեղծագործություններին ծանոթացում: Հեքիաթի հերոսների կերպավորում,  ընտանեկան կրթության կազմակերպում, ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում,։

Առաջին փուլ/ նախապատրաստական փուլ/

  • Ծանոթանալ Թումանյանի կյանքին,ստեղծագործություններին/ մասամբ/
  • Պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան:
  • Համացանցում որոնել իրենց իմացած թումանյանական ստեղծագործությունների մեդիանյութերը դիտել դրանք, քննարկել:

Ստեղծագործությունների ցանկ
Մարտ
Շունը
Փիսոն
Ծիտը
Քամին
Արտուտիկ
Ամպն ու սարը
Լուսաբացին
Առաջին ձյունը
Ծաղիկները
Արագիլ
Գրիչը
Աշուն

Բզեզի դպրոցը
Կանանչ ախպեր
Շունն ու կատուն
Սուտասանը
Բարեկենդանը
Անհաղթ աքլորը
Ճամփորդները
Ծիտը
Իրիկուն
Էս էն է
Կացին ախպեր
Սուտլիկ որսկանը

Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանք — Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։  Ուսուցիչը ընթերցում է կամ էլ պարզապես լսում են աուդիոհեքիաթը։ Այդ ստեղծագործությունը բաժանում են հատվածների։  Ամեն խումբ paint  նկարաչական ծրագրով նկարում է իրեն դուր եկած  հատվածը,  պատմում իր նկարի մասին։ Անհատական աշխատանքներ․

  • պատրաստի՛ր փոքրիկ շարժական ընթերցարան քո սիրելի ստեղծագործությամբ

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք ենք բերում շարժական մեդիաընթերցարան ստեղծելու հմտություններ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան։

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է  թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «ճամփորդներ»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Սուտասանը» հեքիաթից,  սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել  :

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

/Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ, նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել/:

Եզրափակիչ փուլ

Բոլոր աշխատանքները կհավաքվեն դասարանական բլոգում,  Թումանյանական օրերին կներկայացվեն ժողովածուի տեսքով:

Ստեղծագործական աշխատանք․ հորինում են սովորողները․

  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցրել ենք  «Անխելք մարդը» հեքիաթից

«Հանգիստ գայլը» — Նարեկ Ալեքյան
«Աղքատ ժամանակը» — Գևորգ Գրիգորյան
«Հարուստ ծառը» — Լիա Սողոմոնյան
«Աղքատը» — Արեգ Պողոսյան
«Անխելք մարդը» — Կարինե Երիցյան
«Սոված գայլը» — Ալեքս Նիկողոսյան
«Ես գայլն եմ․․․» — Էլլա Գրիգորյան
«Սոված Աստվածը» — Արեն Հարությունյան
«Կախարդական գիրքը» — Վարդան Հակոբյան

1 thought on “Կարդում ենք և խաղում Թումանյան

  1. Ծանուցում՝ Թումանյանական նախագծերի փաթեթ — «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s