Ամանորյա բարեմաղթանքներ

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը եղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Հինը գնաց, նորը կու գա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ որ կուզեք, խնդրեցեք,
Թե կյանք, թե խելք, թե մալ,
Ամենքիդ մուրազն ալ
Կու տա, միամիտ եղեք:
Ձեզ շնորհավոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:
Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:
Եմիշ ու գինի
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մե լավ քեֆ քաշենք:
Տունը շեն իլի, բարաքաթ իլի
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք:

***

Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար, հազար բարի,
Իմ մոր մինուճար բալեն եմ,
Խերով եկար, թազա տարի:
Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար, հազար բարի,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Խերով եկար, թազա տարի:
Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար, հազար բարի,
Ալյուր, ցորեն, հաճար, գարի,
Խերով եկար, թազա տարի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s