Ամանորյա ծիսական լաբորատորիա

Օր՝ դեկտեմբերի 25

Ժամ՝ 13.00

 Վայր՝ Արտասահման

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2, 3-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք․․․

Ծրագիր

  • Հատված պատարագից՝ «Սուրբ, Աստված»
  • Մելքոն, Գասպար և ԲաղդասարԱվետիս

Բարեմաղթանք

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Մհեր ճութ էր
  • Տոնածառ ջան

Բարեմաղթանք

Հինը գնաց, նորը կու գա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ որ ուզեք խնդրեցեք,
Թե կյանք, թե խելք, թե մալ,
Ամենքիդ մուրազն ալ
Կու տա, միամիտ եղեք:
Ձեզ շնորհավոր Նոր տարի,
Ապրիք շատ ու շատ տարի:

  • Զար, զընգը
  • «В лесу родилась ёлочка»

Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ծեր տունը շեն իլի,
Պարով նոր հաքնեք
Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,
Աչկը կուշտ իլի,
Ծեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Նոր տարին ուրախ,
Ուտենք գոզինաղ,
Չամիչ, թաթարու,
Ունենք ստանալու:

Եմիշ ու գինի
Միշտ էլ բոլ իլի,
Միշտ ուրախ ապրենք,
Մե լավ քեփ քաշենք:

Տունը շեն իլի, բարաքաթ իլի
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք:

Բարեմաղթանք

Սարերի կարմիր լալեն եմ,
Բարով եկար, հազար բարի,
Իմ նոր մինուճար բալեն եմ,
Խերով եկար, թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,
Բարով եկար, հազար բարի,
Փլավ բերեմ ոսկե սինով,
Խերով եկար, թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,
Բարով եկար, հազար բարի,
Ալյուր, ցորեն, հաճար, գարի,
Խերով եկար, թազա տարի:

  • Ավանդական Ավետիս
  • Միասնական պար՝ Կոմիտաս «Շորոր»

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգ։