Ձմռան նամականի

«Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանի սովորողների նամակները ձմռանը կարդացեք ստորև հղումներում՝ իրենց բլոգներում․

Գևորգ Գրիգոյան — «Նամակ ձմռանը»

Լիա Սողոմոնյան — «Ձմեռային նամակ»

Արեն Հարությունյան — «Նամակ ձմռանը»

Վիկտորյա Այվազյան — «Նամակ ձմռանը»

Նարե Գասպարյան — «Նամակ ձմռանը»

Լուսինե Մովսիսյան — «Նամակ ձմռանը»

Արեգ Սողոյան — «Նամակ ձմռնանը»

Ռաֆայել Գասպարյան — «Նամակ ձմռանը»

Ալեքս Նիկողոսյան — «Նամակ ձյանը»

Արեգ Պողոսյան — «Ձմեռ»

«Սասնառ ծռեր» — հատվածներ էպոսից

Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր․
Հազար բերան էր— մի Առյուծ-Մըհեր։

II 

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նըստած էր իշխան

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած,
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր֊հըրեղեն հայտնըվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային․

Քու ձենը հասավ աստըծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների՛ արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մըհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,

Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ֊Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Մարզական գործունեության ամփոփում․ 2019-2020 ուստարի

 

Մարզական խաղեր 2020

Լողի մարզական պարապմունքը լողավազանում

Սովորողները ներկայացնում են առողջ ապրելակերպի և վիրուսից պաշտպանվելուց իրենց տարբերակները,

Ամենօրյա զբոսանք և մարզանք — Արեն Հարությունյան

Ամենօրյա մարզանքներ  և վարժությոնները — Լիա Սողոմոնյան

Առողջ ապրելակերպ․ մարզումներ բակում — Էլլա Գրիգորյան

Մարզվում ենք խաղահրապարակում — Գևորգ Գրիգորյան

Հնարքներ մարզական սարքերով — Գևորգ Գրիգորյան

Մարզական վարժություններ բակում — Ռաֆայել Գասպարյան և Միքայել

Մարզումներ տանը — Սիլվի Մանգասարյան

Մարզումներ և առողջ ապրելակերպ — Արեգ Սողոյան

Տանը մարզվելու գաղտնիքները— Կառլեն Հովհաննիսյան

Մարզվենք հեծանվավարությամբ — Վիկտորյան Այվազյան

Մարզական վարժությունները տանը մարզվելու համար — Սիլվի Մանգասարյան

Յոգայի վարժություններ Նարեի հետ․ մաս2 — Նարե Մանուկյան

Յոգայի վարժություններ Նարեի հետ․ մաս1 — Նարե Մանուկյան

Մարզվում եմ — Կարինա Երիցյան

Մարզվում ենք դրսում— Մարիա Հարությունովա

Մարզվում ենք տանը— Նարե Գասպարյան

Բարձունքի հաղթահարում դեպի Մաշտոցներ

«Ուսումնական ձմեռ» ուսումնական նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարմնամարզության կարևոր մասն է կազմում լողուսուցումը։ Ամեն շաբաթ սովորողների խումբը արագ քայլքով, շրջակա միջավայրը ուսումնասիրելով անցնում է հյուսիս-արևմուտք ճանապարհով։

Այս անգամ Հյուսիսային դպրոցի 2-1 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ամեն շաբաթվա ճանապարհը, որով անցնում են Հյուսիսային դպրոցից դեպի Արևմտյան դպրոց հասնելու համար։

Ավելին՝ ֆիլմում․

 

Ձմեռային մարզական խաղեր 2020

Հունվար ամսին ձմռան հոտն ու շունչը չէր երևում, իսկ մեզ առջևում սպասում էին ձմեռային մարզական խաղերը՝ սահնակով և ձնագնինդերով։

Ձմեռային մարզական խաղերը անցկացնելու համար Կոտայքի մարզի Զառ գյուղում թաքնված ձյան կանչը մեզ տարավ իր մոտ։

Հանդիպում ձյան հետ․ մաս 1

Տեղ հասնելուն պես կարգի բերեցինք մեր սահնակները և քաշեցինք դեպի մոտակա բլուրն ի վեր։

Ձյան մեջը թավալվելն ու սահնակից ընկնելն ամենազվարճալին էր։ Սահելու ընքացքին հետևում և իհարկե մեզ օգնում էին մարզիչներ՝ Միքայել Ղազարյանն ու ԱՆուշ Թորոսյանը։

Սահնակների վարում բլուրն ի վար։

 

Իսկ վերջում մի լավ վայելեցինք ձյունը, հիշեցինք և հենց տեղում արտասանեցինք Հովհաննես Թումանյանի «Ծաղիկները» ոտանավորը և այն նվիրեցինք ձյան տակ թաքնված ծաղիկներին ու բույսերին։

Մարզական խաղեր

Հյուսիսային դպրոցի 2_1 դասարանական ջոկատը մարզական ստուգատեսին ընդառաջ ներկայացնում է մարզական խաղերը։

Շարունակել կարդալ

Թթվի օգտակարության մասին

 Թթու դրած ուտելեղեն

Ի՞նչ է նաշանակում թթու դնել․

  1. բանջարեղենը թթվեցնել, թթու պատրաստել
  2. որևէ բան երկար ժամանակ առանց ձեռք տալու պահել
  3. մեկին երկարորեն սպասել տալ(փոխաբերական իմաստով)

Թթու դրած բանջարեղենի մասին

Թթու դրած կաղամբը լայն կիրառում ունի աղցաններում և խավարտներում, օգտակար է առողջության համար, նպաստում է ստամոքսի միկրոմիկրոֆլորային, հետևաբար՝ նաև ճիշտ մարսողությանը:
Թթու դրած կաղամբը հարուստ է ABCվիտամիններով: Պահածոյացնող ազդեցություն են ունենում կերակրի աղը և կաթնաթթուն. վերջինս պայմանավորում է թթու կաղամբի բույրը, որը մոտ է թթու խնձորի հոտին:

Create your website with WordPress.com
Get started