«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2-19

Ժամանակահատվածը —  Դեկտեմբեր ամիս 

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-1դասարանի սովորողներ

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես»  մասին գիտելիքների ամրապնդում

Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորին
  • Իմանալ տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման պատճառները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Իմանալ, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Իմացական, ճանաչողական թեմաները երկրորդ դասարանում՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր.

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Աշխատանքի ընթացքը՝

Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի իմացական և ճանաչողական տեղակատվություն ունեն դեռ մանկուց։ Զրույցի օգնությամբ սովորողների հետ հավաքում ենք իրենց իմացած տեղեկությունները, ձայնագրում և ներկայացնում։

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ավանդական տարեգաթան ու ասիլ-վասիլները, ինչպես միշտ, կթխենք խմբով՝ դպրոցում:

«Տոնական խոհանոց» բաժին:  Ընտանեկան աշխատանք։
Սովորողներն  իրենց ընտանիքներում ստեղծում են տոնական խոհանոցային որևէ բաղադրատոմս, պատրաստում և ներկայացնում ֆիլմի տեսքով։

Հարցազրույց վերցնում մեծերից, մեծերի մանկության տարիների ընացքում տոնած ամանորի մասին թեմայով։

Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի կարաոկեները ստեղծում ենք ամբողջ դասարանով։ Յուրաքաչյուրն ընտրում է երգի իր սիրելի հատվածը, գունազարդում  և ներկայացնում համակարգչային Paint ծրագրով։

Ամանորյա անցուդարձն ավելի կենդանի դարձելու համար տեխնոլոգիական աշխատանքների ընթացքում կստեղծենք ինքնաշեն խաղալիքներ, զարդարանքներ, ամանորյա ներկայացումներ և պարերի բեմադրման համար անհրաժետշտ հագուստները։

Մեդիաբացիկների ստեղծում: Կստեղծենք մեդիաբացիկներ և կնվիրենք բոլորին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s