Դեկտեմբեր ամսվա ուսումնական օրացույց

Դեկտեմբեր ամսվա ուսումնական օրացույց 2020

«Ուսումնական ձմեռ» ուսումնական նախագիծ

«Ուսումնական ձմեռ» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ —  Հյուսիսային դպրոցի 3-րդ  դասարանցիներ

Ուսումնական ձմեռ-առցանց աշխատանքներ-ընտանեկան նախագծեր

Ժամանակահատվածը — դեկտեմբերի 25-ից  հունվարի 9-ը

Գործունեության ձևեր, որոնք սովորողները /ծնողների հետ, ծնողների օգնությամբ/ կատարելու են տանը, ընտանիքում՝ առցանց:

  • Ամանորյա հեքիաթների, պատմությունների, պատմվածքների ընթերցում
  • Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները. հարցազրույց
  • Եղանակային դիտարկումներ. ֆոտոշար և պատում, տեսապատում
  • Ձմեռային ֆոտոշար՝ ձմեռային ծառերը, արձանները, փողոցները․․․․
  • Էլեկտրոնային բացիկ Ձմեռ պապիկին — տեսապատումով, ձայնապատումով
  • Հոգատար եղի՛ր նախագծով մեդիամաղթանքների ստեղծում
  • Ամանորյա բացիկներ Paint նկարչական ծրագրով
  • Բնագիտական փորձեր ձյան, ջրի, սառույցի վերաբերյալ
  • Սահնակով, դահուկով սահիր, ձնագնդի խաղա և տեսանյութ նկարահանիր
  • Բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով

Ավարտուն նյութերը կհրապարակվեն Հյուսիսային դպրոցի ենթակայքում, դասարանական բլոգում։

Արդյունքները՝

«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ 2-19

Ժամանակահատվածը —  Դեկտեմբեր ամիս 

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-1դասարանի սովորողներ

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես»  մասին գիտելիքների ամրապնդում

Խնդիրները՝

Շարունակել կարդալ