Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապարկ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի  3.1 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Կարինե Խառատյան, Անուշ Թորոսյան, Նարինե Պողոսյան
Օրը՝ նոյեմբերի 20
Մեկնումը՝
 10։00, վերադարձը՝ 13.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտոպլեներ
  • Աշնանային ընթերցումներ
  • Աշանանային դիտարկումներ

Խնդիրները՝

  • Հակահամաճարակային նորմերի պահպանում
  • Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
  • Քարտեզից օգտվելու հմտությունների զարգացում
  • Շրջակա տարածքի  խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում
  • Բանավոր խոսքի զարգացում՝ տեղանքն ուսումնասիրելու և տեսածը վերապատմելու կարողության ձևավորում (նկարագրել տեսածը՝ աշնանային բնության նկարագրություն, եղանակային փոփոխություն):

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողները որպես ուսումնական աշխատանք ընտանեկան դպրոցներում անդրադառնում են ճամփորդական կանոններին, ուսումնասիրում են քարտեզը, գտնում «Ջրվեժ» անտառապարկը: Համացանցից որևէ ծառի կամ թփի մասին տեղեկույթ են դուրս գրում և տեղադրում բլոգում:

Ճամփորդության ընթացքը.

Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:

Քայլարշավ անտառապարկում. Սովորողների հետ քայլում ենք անտառապարկում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Անհրաժեշտության դեպքում մաքրում շրջակա տարածքը, Իրականացնելու ենք բացօթյա ընթերցանություն,  լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ՝ աշնանային կոլաժներ պատրաստելու համար:

Աշնանային ընթերցումներ անտառում. Միասին ընթերցում ենք

«Աշուն» — Համո Սահյան

«Աշուն» — Հովհաննես Թումանյան

«Անտերև ծառը» — Աթաբեկ Խնկոյան

«Տերևաթափ» — Հովհաննես Թումանյան

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանիչ միջոց
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ
  • Կողմնացույց

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Ակնկալվող արդյունքները

Ունենալ աշնանային ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես դասվարի բլոգում, սովորողներն իրենց բլոգներում տեղադրում են ճամփորդության մասին պատումները:

Արդյունքը՝

Սովորողների պատումներ՝

Աղբյուրը` Սիդոնյա Վիրաբյանի ուսումնական բլոգ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s