«Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոն ուսումնական նախագիծ

Կրթահամալիրի տոնի նախագիծ․ Սեբաստացու օրեր.

Ժամանակահատվածը` նոյեմբեր ամիս
Մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանցիներ

Օգտագործվող միջոցները
Ձայնագրիչ, ֆոտոխցիկ, google որոնողական համակարգի օգտագործում: 

Հետազոտական աշխատանքներ
Հարցազրույցի նախնական հարցերի կազմում  նախադասությունների տեսքով:
Google որոնողական համակարգից տվյալների  ընթերցում, քննարկում:

Նախագծի նպատակը և խնդիրները:

Տրված թեմայով հարցեր կազմելու հմտությունների ձևավորում:
Հարցազրույցներ վարելու հմտությունների ձևավորում և կիրառում:
Բանավոր խոսքի զարգացում:
Մաթեմատիկական հմտությունների զարգացում:
Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում: Սստեղծագործական երևակայության զարգացում
Մեդիահմտությունների զարգացում:

Նախագծի իրականացման ընթացքը

Նախապես համացանցի օգնությամբ  փնտրում ենք տեղեկություններ  հետևյալ հարցերի մասին: Կազմում հարցազրույցների շարք. Ինչպես նաև երևակայում և ստեղծագործում ենք հետևյալ հարցերի վերաբերյալ.
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Իմ դպրոցը, կրթահամալիրը, հիմնադիր-հեղինակները։
Իմ սեբաստացի ընտանիքը:
Քանի՞ սեբաստացի կա իմ ընտանիքում:
Ինչպիսին են լինում սեբաստացիները(սեբաստացի մայրիկը, հայրիկը, ուսուցիչը, սովորողը…)
Իմ սեբաստացի ուսուցիչը։

Մայրենի

Լեզվագործունեություն, բանավոր խոսքի զարգացում․ պատմում ենք մեր լսածը, տեսածը,  տեսագրում կամ ձայնագրում։  Տեղեկություններ  փնտրում  Մխիթար Սեբաստացու մասին: Ստեղծում Մխիթար Սեբաստացու մասին փոքրիկ տեսապատում կամ աուդիոպատում:
Կրթահամալիրի սեբաստացի սովորողները, հարցազրույցների շարք:

Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածուի ստեղծում (ուսուցիչների, սովորողների ….)։
Հիմնադիր-ուսուցիչները, ծնողները, սովորողները։

Դասարանում  սովորողները  բաժանվելով  խմբերի իրակացնում են աշխատանքները: Ամեն մի խումբ պատասխանատու է լինում մի աշխատանքի`  մեկը պատասխանատու է հարցեր կազմելու, մյուս խումբը`  համապատասխան նկարի, երրորդ խումբը ներկայացման համար: Այսպիսով ամբողջ դասարանը ստեղծում է մեկ ամբողջական նյութ:

Մաթեմատիկա

Նախապես հանձնարարվում է հաշվել  դասարանի սովորողների ընտանիքներում քանի՞ սեբաստացի կա: Նախապես իմանալով տեղեկություններ սեբաստացիների թվի վերաբերյալ դասարանում կատարում ենք հետևյալ մաթեմատիկական աշխատանքները.

Ամենափոքր սեբաստացին:
Ամենատարիքով սեբաստացին:
Ամենահին սեբաստացին:
Ամենանոր սեբաստացին:
Հաշվել ընտանիքի սեբաստացի անդամներին:
Հաշվել, թե դասարանի և ընտանիքների բոլոր (3-5)սեբաստացիները միասին քանի տարեկան են:
Դասարանի ամենամեծ և ամենափոքր սեբաստացին: Արդյունքները ներկայացնում են տարբեր աղյուսակների և գծապատկերների տեսքով, կազմում նաև խնդիրներ:

Արդյունքում սովորողների մոտ կզարգանան հետազոտություններ կատարելու, փնտրելու, աղյուսակներ ստեղծելուև դրանցով աշխատելու հմտություններ։

Արդյունքն՝ այստե՛ղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s