Թթուդրիկի ծես. ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես
Ժամանակահատվածը — նոյեմբերի 2-15-ը:
Մասնակիցներ —«Հյուսիսային դպրոցի»  3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ:

Նախագծի նպատակն ու խնդիրները
Նախագծի  ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնության, ճանաչողական և իմացական հմտությունների ձևավորում:
Նախագծի միջոցով սովորողներին ծանոթացնել բանջարեղեններին, նրանց կիրառմանը, օգտագործմանը  ինչպես նաև օգտկարությանը:
Նախագծի նպատակը` թթու պատրաստելու ընթացքն ու դրա միջոցով մի շարք հմտությունների ձևավորումն  ու կիրառումը:

Գործունեության ընթացքը

Նախապես թթուդրիկի ընթացքը բաժանում ենք փուլերի

Հատկանշական — ծանոթանում ենք բանջարեղենների հետ: Դիտարկում և անվանում նրանց:
Հարցեր
Ի՞նչ եղանակ է հիմա:
Ի՞նչ բանջարեղեններ կան: 
Ի՞նչ բանջարեղեններ են աճում աշնանը: 
Որո՞նք կարելի է օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:
Որո՞նք չի կարելի  օգտագործել թթվի մեջ: Ինչո՞ւ:

Իմացական և ճանաչողական — ծանոթանում ենք բանջարեղենների օգտակարությանը, հատկությանը, համին:
Հարցեր
Ինչո՞ւ է պղպեղը կծու:
Ինչո՞ւ է ճակնդեղը ալ կարմիր:
Ինչո՞ւ է վարունգը  կանաչ:
Այս շարքը կարելի է շարունակել:
Համացանցի օգնությամբ հավաքում ենք տեղեկություններ բանջարեղենների մասին: Ստեղծում բանջարեղենային ընթերցարան:

Ստեղծագործական   — ստեղծագործում են սովորողները: Յուրաքանչյուրը նկարագրում և բնութագրում է բանջարեղեններից մեկնումեկին: Խոսում իր պատկերացումների մասին: Բանջարեղենային պատմությունները տեղադրում իր բլոգում։

Մաթեմատիկական — կազմում ենք բանջարեղենների ցանկ, ստեղծում աղյուսակ: Լրացնում աղյուսակը բանջարեղենների օգնությամբ: Առանձնացնում գույներով, ձևերով, համերով…
Կազմում ենք բանջարեղենային խնդիրներ  և լուծում:
Կազմում ենք գնումների ցուցակ: Առանձնացնում գներով և համեմատում:

Գործնական — կազմակերպում ենք թթուդրիկի ծեսը դպրոցում: Թթու դնում: Սովորողների հետ միասին քննարկում ենք, թե ինչո՞ւ ենք թթու դնում, ինչպե՞ս ենք դնում,  առողջարար է, թե՝ ոչ և այլն:

Մեդիատեխնոլոգիական հմտություններ
Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական փաթեթ է պատրաստում և բանջարեղենը նկարում ՝ paint նկարչական ծրագրով: Ծեսի ընթացքի մասին տեսաֆիլմ ենք նկարում և հրապարակում բլոգում:

Տեխնոլոգիա, բնագիտություն
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների և ուսուցչի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ  տեղավորեն տարրաների մեջ:

Հետագայում սովորողները  համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողական համայնքը ևս ակտիվորեն մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ի՞նչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:

Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է  «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:

Ընտանեկան նախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից:
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում։:
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված:

Որպես նախագծի արդյունք—սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի օգտակարության հետ, իմանում են ինչպե՞ս օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s