Նոյեմբերի 2-ից նոյեմբերի  6-ը։

Նախագծի նպատակն ու խնդիրները
Ընտանեկան նախագծերի իրականացման օգնությամբ ծեսերի, ուսումնական նախագծերի իրականացում ընտանեկան դպրոցում։ Իրականացվող ծեսեր․

«Թթուդրիկի ծես» ուսումնական նախագիծ
Աշնանային ընտանեկան նախագծերն իմ ընտանիքում։

1․ Աշնանային ընթերցարանի ստեղծում «Իմ աշունը» վերնագրով։

Պատմի՛ր քո բակի, թաղի, թաղամասի, քաղաքի աշնան մասին, ամեն օր դիտարկի՛ր աշնանը տեղի ունեցող փոփոխությունները, լուսանկարի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր պատումիդ հետ միասին բլոգումդ։ Գրիր այդ լուսանկարի մասին։

Պատմիր աշնանային հանգստիդ մասին։

2․ «Թթուդրիկի ծես» ուսումնական նախագծով աշխատանքները ընտանեկան դպրոցում․

  • Թթուդրիկն իմ ընտանիքում
  • Հարցազրույց վերցրու տան մեծերից՝ տատիկներից:
  • Ինչո՞վ  են թթու դնում  իրենց գյուղում, բնակավայրում, ընտանիքում։
  • Ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված: