Հոկտեմբերի 15-ից կրկին անգամ անվտագության պարտադրանքով անցանք հեռավար-առցանց ուսուցման։ Այս անգամ ավելի հեշտ էր կազմակերպելը՝ ունենալով նախորդ կուտակված մեծ փորձը։ Հոկտեմբեի 15-ի և 16-ի աշխատանքները հեռավար էին, որի ընթացքում սովորողները աշախատեցին իրենց բլոգներում և էլ․ հասցի օգնությամբ ներկայացրեցին աշխատանքները, մասնակցեցին մայրենիի աշնանային ֆլեշմոբին։ Հոկտեմբերի 19 «Հյուսիսային դպրոցի» 3-1 դասարանի սովորողների հետ աշխատեցինք նախապես հրապարակված աշխատակարգով։ Այսօր նախատեսված էր ր 3 առցանց հանդիպում, որը վարում էր դասվարը՝ Կարինե Խառատյանը անգլերենի դասավանդող Միլենա Մանուչարյանը։ Առցանց հանդիպումների միացման հղումները նախապես տեղադրված էր սովորողի էլ․ հասցեում գտնվող օրացույցում, որի օգնությամբ սովորողները կարողացան առանց դժվարությունների միանալ առցանց աշխատանքներին։ Առցանց հանդիպման մասնակիցները սովորողները 21 — ն էին։ Բացակա էին 4 սովորող. 

  1. Ալեքսանդր Մանուկյան — տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողանում միանալ դասերին
  2. Վիկտորյա Այվազյան-տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել միանալ, վաղվանից կմիանա
  3. Ենոք Թովմասյան — չի տեղեկացրել պատճառը
  4. Տիգրան Մնացականյանը — չի տեղեկացրել պատճառը