Ուսումնական տարվա մեկնարկ. Սեպտեմբերի 14

Ողջո՛ւյն, սիրելի երրորդ դասարանցիներ: Սիրով տեղեկացնում եմ, որ  2020-2021  ուսումնական տարին ֆիզիկական միջավայրում կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ մարզատոնով: Կհիշե՞ս չէ՝ հանդիպելու ենք սեպտեմբերի 14 — ին, ժամը՝ 10.00-12.00- ն, որ  միասին մարզվենք և մարզական խաղեր խաղանք:

Օրը՝ Սեպտեմբերի 14, ժամը՝ 9.00-12.30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ, ծնողներ
Պատասխանատուներ՝  Կարինե Խառատյան, Արմինե Մակվեցյան

Վայրը՝  Հյուսիսային դպրոցի արևելյան լանջեր

Մասնակիցները՝  շորտերով, դասարանական շապիկներով, սպորտային կոշիկներով, արևապաշտպան գլխարկներով, ուսապարկերում՝ ջուր, հիգիենիկ ախտահանիչ պարագաներ, թաց և չոր անձեռոցիկներ, չոր քաղցրավենիք:

Ծրագրում՝

Մարզատոնի աշխատակարգ

Անհրաժեշտ պարագաներ՝ մարզագույք (օղակներ, բուլավաներ, գնդակներ)Մարզական խաղեր՝

Խաղ 1 

Խաղահրապարակում շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, ձեռքերում գնդակ բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի կանգնակի մոտ և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես ցատկելով հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ՝փոխանցում ընկերոջը: Եզրագիծը հատելուց հետո վերադառնում են վազելով:

Խաղ 2 

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։

Խաղ 3 

Սովորողները կազմում են սյունաձև շարք: Սովորողներից երկուսը օղակը բռնած կանգնում են եզրագծի մոտ: Մյուս սովորողները, հերթականությամբ գնդակը խաղացնելով, հասնում են  օղակին և նետում գնդակը օղակի մեջ: Եզրագծից վերադառնում են  վազելով՝ գնդակը ձեռքին բռնած:

Խաղ 4 

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s